Գրքախաղ Loft-ում (մրցաշար)
«Գրքախաղ» մրցաշար՝ հատուկ Հայաստանի բոլոր գրքասերների համար:
«Քայլող հանրագիտարա՞ն» ես, ունե՞ս լավ ընկերներ և ցանկանու՞մ ես նրանց հետ լավ ժամանակ անցկացնել, բա էլ ինչի՞ ես սպասում. հավաքիր բոլորին և Դեկտեմբերի 23-ին՝ 19:00-ին միասին եկեք Լոֆթ:
«Գրքախաղ»-ի ընթացքում հնչելու են հարցեր գրականությունից և մշակույթից: Մասնակիցներն էլ, ովքեր նախապես բաժանվելու են թիմերի (3-ական մասնակցից բաղկացած), մրցելու են իրենց գիտելիքներով:
Հիմա ամենահաճելիի մասին. հաղթող թիմի մասնակիցները պարգևատրվելու են գրքերով, ինչպես նաև 20% զեղչի քարտերով՝ «Բուկինիստ» գրախանութի ամբողջ տեսականու համար: Կլինեն նվերներ նաև LOFT-ի կողմից:
Իսկ եթե դու հանկարծ չհաղթես, խոստանում ենք՝ կհեռանաս լավ տրամադրությամբ և «Բուկինիստ» գրախանութի բոնուս զեղչի քարտով:
Գրանցվել կարող եք թե՛ արդեն իսկ կազմավորված թիմով, թե՛ անհատապես:
Մուտքավճար՝ 1000 դրամ
Հ.Գ. Այն բանից հետո, երբ ֆուտբոլի արքա Պելեն թողարկեց իր «Ես Պելեն եմ» գիրքը, կրթության նախարարության կողմից արժանացավ ոսկե մեդալի: Ինչո՞ւ:
Այս և նման հարցեր կհնչեն գրքախաղին, որին կսպասենք հենց ՔԵԶ:
