Այլ
Ձայնասկավառակի շնորհանդես. “after our era” | Presentation of “after our era” CD
Դեկտեմբերի 28-ին` ժամը 19:00-ին Նարեկացի Արվեստի Միությունը հրավիրում է բազմաշնորհ երաժիշտ, ստեղծագործող Հայկ Կարապետյանի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսին:
“Play Back Records” ձայնագրման ստուդիայի հետ տարիների համագործակցության արդյունքում ծնված “After our era” ձայնասկավառակում զետեղված են Հայկ Կարապետյանի ստեղծագործությունները՝ իր իսկ կատարմամբ նաև գուսան Շիրինի և Էլինար Շահենի երգացանկից մեկական ստեղծագործություն և ժողովրդական երաժշտություն:
Ազգային փայտյա փողային նվագարաններով Հայկը հանդես է եկել և շարունակում է համագործակցել “Room 118” էթնիկ նվագախմբի և «Գողթ» ակուստիկ նվագախմբի հետ:
Երեկոյի ընթացքում երիտասարդ երաժիշտը հանդիսատեսին նախատոնական տրամադրություն կպարգևի իր կատարումներով:
Մուտքն ազատ է:
