Հանդիպում «Դեն Բրաունի» հետ
Դեն Բրաունը ստեղծել է գրական գործերի շարք, որոնք միլիոնավոր օրինակներով տարածվում են աշխարհի տարբեր անկյուններով ու գտնում բազմաթիվ երկրպագուներ: Նրա վեպերը վերջին տասնամյակի ամենավաճառված գրքերից են և մինչ օրս քննարկման ու սուր վիճաբանությունների առիթ են դառնում:
Ո՞րն է Դեն Բրաունի վեպերի ու առհասարակ տվյալ ժանրի՝ դավադրական դետեկտիվի հայտնի լինելու գաղտնիքը:
Դեկտեմբերի 26-ին տեղի կունենա հանդիպում Ռուսաստանից ժամանած գրականության տեսաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Տիգրան Ամիրյանի հետ:
Հանդիպման ընթացքում կխոսվի ներկայումս այդքան մեծ տարածում գտած ժանրի մասին, նաև կքննարկվի, թե ինչպես է առհասարակ ծնվում դավադրության տարբեր տեսությունների հանդեպ հավատն, ու, ի վերջո, որտեղ են իրական դավադրության և հեղինակային հորինվածքի սահմանները:
Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու հանդիպմանն ու հետագա քննարկմանը, ինչպես նաև ծանոթանալու Դեն Բրաունի՝ հայերեն առաջին թարգմանությանը՝«Ինֆեռնոյին» (գիրքն, ի դեպ, այդ օրը կարող եք ձեռք բերել հատուկ գնով):
Հանդիպումը տեղի կունենա Միրզոյան գրադարանում դեկտեմբերի 26-ին՝ ժամը 17:48-ին:
Հասցե՝ Մհեր Մկրտչյան 10
