Տոնական բացիկների, կանթեղների և մոմակալների պատրաստում
Նոր տարվա ու Սուրբ Ծննդյան տոների համար նախատեսված կանթեղների, բացիկների և մոմակալների պատրաստում՝ երեխաների ձեռքով՝ Ժան Պոլ էքզիստենտիալ սրճարանում:
Նկարիչ, արվեստագետ Գոհար Խաչատրյանը դեկտեմբերի 25-ին և 29-ին՝ 13.00-ին հրավիրում է 4 տարեկանից բարձր երեխաներին՝ ինքնատիպ դասընթացի, որի ընթացքում փոքրիկները ոչ միայն կկարողանան շփվել արվեստի հետ, այլ սեփական ձեռքերով պատրաստել գեղեցիկ կանթեղներ, բացիկներ, մոմակալներ... Այդ ընթացքում նրանց ծնողները կարող են հանգիստ տրվել նախատոնական եռուզեռին՝ վստահ լինելով, որ իրենց զավակները ոչ միայն ապահով տանիքի ներքո են, այլև ստեղծում են արվեստի իրենց առաջին գործերը, որոնք կարող են նաև իսկական նվերներ դառնալ Նոր տարվա ու Սուրբ Ծննդյան տոների առիթով:
Ցանկացողներն ու մանրամասների մասին հետաքրքրվողները պետք է զանգահարեն Գոհար Խաչատրյանին՝ 094 24 55 15 հեռախոսահամարով:
Ի դեպ,դասընթացների ընթացքում երեխաներին սպասվում է ոչ միայն ջերմ մթնոլորտ, այլև տաք թեյ ու համով կարկանդակ:
