Վերլուծական սեմինար
«Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը և «Պարադիգմա Արմենիա»-ն հրավիրում են «Հարկային և հարակից ձեռնարկատիրական գործունեության օրենսդրական փոփոխություններ» վերլուծական սեմինարին:
Սեմինարը նախատեսված է հարկային դաշտում գործող անձանց համար (հաշվապահներ, տնօրեններ, գործարար ոլորտի ներկայացուցիչներ):
Սեմինարի ընթացքում «Պարադիգմա Արմենիա» խորհրդատվական--հետազոտական ընկերության հիմնադիր տնօրեն Ահարոն Չիլինգարյանը և ընկերության փորձագետները մասնակիցներին մանրամասն կծանոթացնեն ՀՀ հարկային օրենսդրությունում կատարված վերջին փոփոխություններին, դրանց կատարման անհրաժեշտությանը և նպատակին, ինչպես նաև մասնակիցները կստանան իրենց անհանգստացնող հարցերի պարզաբանումները (փոփոխությունները ուժի մեջ են մտնում հունվարի 1-ից):
Ներկայացված թեմայի շրջանակներում կարող եք նախապես ուղարկել Ձեր հարցերը (training@bsc.am կամ office@paradigma.am էլ. փոստի հասցեին):
Դասընթացավարներ`
Ահարոն Չիլինգարյան
«Պարադիգմա Արմենիա» խորհրդատվական--հետազոտական ընկերության հիմնադիր տնօրեն,
Վարդուհի Չիլինգարյան, Նաիրա Պետրոսյան, Անի Խաչատրյան,Նարինե Նուրոյան- «Պարադիգմա Արմենիա» խորհրդատվական-հետազոտական ընկերության փորձագետներ
Դասընթացի սկիզբը`
Դեկտեմբերի 28, 10.00-13.00
Տևողությունը`
Դեկտեմբերի 28-29, 6 ժամ
Արժեքը`
32000 դրամ (գինը չի ներառում ԱԱՀ)
Գրանցման համար հետևեք հետևյալ հղմանը` http://goo.gl/forms/JukUydSzvr: Վերջնաժամկետը` դեկտեմբերի 27:
Կապ`
bsc@bsc.am, www.bsc.am
+374 10 57 47 78 | +374 99 57 47 78
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: