Արթուրո Սայանի «Քամու հետքերով» ֆիլմի շնորհանդես-քննարկում
Երկու տարի անց ռեժիսոր, դերասան Արթուրո Սայանը կարճատև ժամանակով կրկին Հայաստանում է: Վերադառնալու պատճառներից մեկը նրա «Քամու հետքերով» կարճամետրաժ ֆիլմի շնորհանդեսն է LOFT-ում, որը տեղի կունենա հունվարի 15-ին՝ 19:00-ին:
Ֆիլմը ներկայացվել է նաև Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի հանդիսատեսին, որտեղ էլ, ի դեպ, բնակվում է երիտասարդ ռեժիսորը:
Հանդիպման ընթացքում, շնորհանդեսից զատ, տեղի կունենա նաև ֆիլմի քննարկում՝ հարց ու պատասխանի ձևաչափով: Կլինի նաև գինու հյուրասիրություն: Իսկ երեկոյի մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա Արթուրոյի կողմից պատրաստված հատուկ նվեր՝ այն է նրա «Խեղկատակի զառանցանքները» գրքի իր անվանական օրինակը և կարճ ֆիլմերի տեսասկավառակը:
Մուտքավճար՝ 2000 դրամ, որն իր մեջ ներառում է՝
- ֆիլմի դիտում և քննարկում
- նվեր Արթուրո Սայանի կողմից
- հյուրասիրություն
Տեղերը խիստ սահմանափակ են: