Չոր մարքեթինգ` բիզնեսի զարգացման 40 գործիք
«Չոր» մարքեթինգ դասընթացը ներառում է բիզնեսի 40 գործիք, որոնք երաշխավորված մեծացնում են վաճառքները:
Եթե ձեռներեց եք կամ ծրագրում եք հիմնել բիզնես, եթե մարքեթոլոգ եք կամ պատրաստվում եք դառնալ մարքեթոլոգ, եթե ունեք բիզնես և վաճառքնեի մեծացման խնդիր, եթե աշխատում եք որպես մարքեթոլոգ և խնդիր ունեք զարմացնել բոլորին, եթե պատրաստվում եք հիմնել ստարտափ, ապա ««Չոր» մարքեթինգ» կուրսը շրջադարձային իրադարձություն կլինի Ձեր կյանքում:
«Չոր մարքեթինգի» գործիքներն օգտագործում են բոլոր պրոֆեսիոնալներ մարքեթոլոգները:
Կուրսը ներառում է հետևյալ թեմաները.
1.Օնլայն մարքեթինգի գործիքաշար. E-mail մարքեինգ, SMM, արդյունավետ բլոգի վարում, կոնտենտ մարքեթինգ, համագործակցություն օնլայն կարծիքի առաջնորդների հետ, inbound մարքեթինգ, ռեմարքեթինգ և այլն:
2.Օֆլայն մարքեթինգի գործիքաշար. Փրոմոութերական ակցիաների գրագետ կազմակերպում, sms մարքեթինգ, փաթեթավորման մարքեթինգային կողմը, վաճառք ցուցահանդեսներում, կրթական մարքեթինգ, նվերները որպես մարքեթինգ և այլն:
3.Առանց ֆինանսական ներդման մարքեթինգի գործիքաշար կամ պարտիզանական մարքեթինգ. Վաճառում են բոլորը, վերելակի պրեզենտացիայի կազմում, տարբելվել մանրուքներով, վիրուսային մարքեթինգ, wow մարքեթինգ և այլն:
Ընդհանուր խոսելու ենք 40 մարքեթինգային գործիքի մասին և սովորելու ենք դրանց կիրառությունը:
Չոր մարքեթինգ կուրսը բաղկացած է 6 հանդիպումից (1 հանդիպումը 3 ժամ), որից երեքը տեսական պարապմուքներ են, իսկ երեքը` գործնական աշխատանք:
Կուրսի արժեքն է.
1.VIP փաթեթ, 49 000 դրամ, որը ներառում է` ա.) տեսական սեմինարներ, բ.) անհատական աշխատանք մասնակցի հետ, գ.) անհատական մարքեթինգային պլանի կազմում, մշակում և փորձարկում VIP մասնակցի հետ, դ.) անհատական մեկ թրեյնինգ մասնակցի աշխատակիցների կամ թիմի հետ մարքեթինգային ցանկացած թեմայով, ե.) մարքեթինգային քաղաքականության աուդիտ ու խորհրդատվության տրամադրում մասնակցի ընկերության հետ կապված:
2.Միջին փաթեթ, 39 000 դրամ, որը ներառում է` ա.) տեսական սեմինարներներ, բ.) անհատական աշխատանք, գ.) անհատական մարքեթինգային պլանի կազմում, մշակում և փորձարկում մասնակցի հետ:
3.Ստանդարտ փաթեթ, 29 000 դրամ, որը ներառում է` ա.) տեսական սեմինարներ, բ.) անհատական աշխատանք մասնակցի հետ գիտելիքների ստուգման ու պրակտիկ ամրապնդման հարցով:
Թրեյնինգների գումարը վճարում են երկրորդ պարապմունքի ընթացքում, եթե առաջին սեմինարից հետո համոզվում եք, որ թրեյնինգը Ձեզ իրոք անհրաժեշտ է:
Իսկ վերջին սեմինարից հետո, եթե մասնակիցն իր սուբյեկտիվ կարծիքով պնդում է, որ դասընթացներն արդյունավետ չեն եղել, ապա հետ է վերադարձվում գումարն ամբողջությամբ:
Կուրսը հիմնականում վարում է ggTaxi-ի օպերացիոն գծով տնօրեն, «Ռազմավարական բիզնեսի» համահիմնադիր, ««Չոր» մարքեթինգ» գրքի հեղինակ Վահրամ Միրաքյանը:
Կուրսը սկսվում է փետրվարի 1-ից, 19:00-ին:
Կուրսի բոլոր մասնակիցներն անվճար կստանան ««Չոր» մարքեթինգ» գրքից մեկ օրինակ, որը կլինի կուրսի աշխատանքային գործիքներից մեկը:
10 պատճառ, թե ինչու պետք է մասնակցել ««Չոր» մարքեթինգին»-ի կուրիսին.
1.100 տոկոսանոց երաշխիք, որ կուրսն արդյունավետություն կունենա, իսկ երաշխիքն ամրապմնդվում է այն սկզբունքով, ըստ որի, եթե կուրսի մասնակիցը համարի, որ իր թրեյնինգն արդյունավետ չէր, ապա հետ է ստանում վճարած գումարն ամբողջությամբ:
2.Երկու ֆորմատի հանդիպումներ` տեսական քննարկումներ, և անհատական քոուչինգ բոլոր մասնակիցների հետ: Բացի մեծ լսարանում հանդիպումներից, լինելու են նաև անհատական խորհրդակցություններ, քննարկումներ ու համատեղ աշխատանք:
3.Կուրսի ընթացքում առնվազը 5 գործիք ներդնելու և փորձարկելու ենք Ձեր ընկերությունում, իսկ եթե ընկերություն չունեք, ապա հիմնելու ենք պարապմունքների ընթացքում կամ փորձարկելու ենք այլ ընկերության վրա:
4.Հանդիպում ՀՀ լավագույն մարքեթոլոգների հետ ու պրոյեկտների գործնական քննարկումներ վերջիններիս մասնակցությամբ:
5.Թիմերի բաժանում և իրական ընկերություններում իրական վաճառքների ավելացման մրցույթի անցկացում:
6.Կուրսը վարում են միայն փորձ ու անձնական պրոյեկտներ ունեցող մարքեթինգի մասնագետներ:
7Կուրսի բոլոր մասնակիցները ստանում են 3 ամիս ամվճար մարքեթինգային խորհրդատվության հնարավորություն:
8.Ծանոթանալու ու ընկերանալու եք նպատակասլաց ու ակտիվ տղա-աղջիկների հետ :)
9.Կուրսի ավարտին համատեղ արշավի կազմակերպում և մարքեթինգային մեկ սեմինար բաց երկնքի տակ:
10.Կուրսի բոլոր մասնակիցները մեխանիկորեն ստանում են զեղչ հետագա պարապմունքների ու սեմինարների համար: