Այլ
Խաղի ժամ. «Մի շնչով»
Բոլորիս կողմից շատ սիրված «Այլ կերպի» ստեղծողները ներկայացնում են նոր խաղ՝ «Մի շնչով»: Խաղի մրցաշարը տեղի է ունենալու ԷՕՆում՝ հունվարի 23-ին, ժամը 20:00-ին: Պահանջվում են ընդհանուր զարգացվածություն, Հայաստանի ու հայկականի վերաբերյալ գիտելիքներ, հումոր, հնարամտություն, սուր միտք, արագություն:
Խաղին մասնակցելու համար պահանջվում են հիմնական գիտելիքներ գիտական բնագավառներից (ճշգրիտ գիտություններ, պատմություն, աշխարհագրություն, մշակույթ և այլն) խաղում ընդգրկված են նաև առօրյա իրականության հետ առնչվող հարցեր և որոշակի ասոցիացիաներ:
Խաղի կանոնները կբացատրվեն տեղում:
Մուտքը` 1500 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք):
