«Ես կարող եմ» լուսանկարների ցուցահանդես
Հունվարի 20-ին, ժամը 19:00-ին, Նարեկացի Արվեստի Միությունում, տեղի կունենա «Ես կարող եմ» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսին ներկայացված կլինեն Սկարպ հասարակական կազմակերպության «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավումը զբաղվածության խթանման միջոցով» ծրագրի շրջանակներում արված լուսանկարները, որոնց հերոսները հաշմանդամություն ունեցող անձինք են իրենց իրական աշխատավայրում:
Սույն ծրագիրն իրականացնում է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ:
«Ես կարող եմ» լուսանկարների ցուցահանդեսի նպատակն է հանրությանը ներկայացնել այն մասնագիտությունները, որոնք ներկայումս ապահովում են հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը Հայաստանում:
Ցուցահանդեսը կգործի մինչև հունվարի 24-ը:
Մուտքն ազատ է:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
On January 20th at 7:00pm, Naregatsi Art Institute will unveil a photo exhibition by Scarp NGO entitled “I Can”.
It will showcase photos taken within the frameworks of "The Improvement of Living Conditions of People with Disabilities Through Promotion of Employment" Project. The photos present people with disabilities at their workplace.
The project is implemented by the Save the Children NGO under the support of the United States Agency for International Development (USAID).
The exhibition aims to present the professions that ensure the employment of people with disabilities in Armenia. It will be on view until January 24th.
Admission is FREE
