Սպասում/ Expectations
Հոկտեմբերի14- ին Uptown-ը ներկայացնում է գրող, հրապարակախոս և ժուռնալիստ Վահան Իշխանյանի և ռեժիսոր Սեդա Գրիգորյանի " Սպասում" վավերագրական ֆիլմը: Իշխանյանի վիճահարույց էսսեներն ու հոդվածները միշտ դիպչել են հայաստանյան հասարակության ամենացավոտ թեմաներին: " Սպասումը"բացառություն չէ: Այն դիտարկում է բանակային ծառայությունից հրաժարվող այլընտրանքային կրոնադավանների պատմությունները: Կինոդիտմանը կհարջոդի հանդիպում և քննարկում ռեժիսորների հետ, որը կվարի ծրագրի համադրող Վիգեն Գալստյանը:
Սինոպսիս:
Անրի Խաչատրյանը Եհովայի վկա է, 2010-ին դատապարտվել է երկու տարվա ազատազրկման բանակային ծառայությունից հրաժարվելու համար, պատիժն ամբողջությամբ կրել է և այժմ` 2012-ի սեպտեմբերի 29-ին, եկել է ազատության պահը: Նուբարաշենի քրակատարողական հիմնարկի մուտքի մոտ նրան դիմավորում են ընկերներն ու հարազատները: Գաղութից դեպի Շենգավիթ` տունդարձի ճանապարհին Անրին խոսում է իր սկզբունքների մասին, որոնց պատճառով հայտնվել է ճաղերի հետևում, ազատության և անազատության զգացումների մասին: Տանը հայրն ու մայրը, որոնք երկու տարի շարունակ ամեն վայրկյան այդ օրվան են սպասել, հուզմունքով դիմավորում են որդուն: Ֆիլմի ընթացքում Եհովայի վկաների `չորս այլ հետևորդներ, որոնք տարբեր ժամանակներում նույն պատճառով `դատապարտվել են, իրենց պատմություններն են անում:
2012թ., 47 րոպե( անգլերեն ենթատեքստերով)
Մուտքն ազատ է:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Արկադի Դումիկյան 2023
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 35.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)