Հոգևոր տեխնիկաների պրակտիկ օգտագործման դասախոսություն
Հարգելի ընկերներ, ներկայումս աշխարհում ներկայացված են բազմաթիվ հեգևոր զարգացման ուղղություններ, գիտակցվածությանը հասնելուն և իրական Ես-ը գտնելուն ուղղված տեխնիկաներ: Այս դասախոսությունը նվիրված կլինի արևմտյան ըմբռնման դպրոցի և արևելյան զգայունության դպրոցի աշխատանքի մեխանիզմների բացահայտմանը:
1.Տեղաբաշխման տեխնիկայի աշխատանքի մեխանիզմները և դրանց արտացոլումը արտաքին կյանքում
2.Հոլոթրոփիկ շնչառություն և դրա ազդեցությունը օրգանիզմի վրա:
3.Չակրաների համակարգը և այս կամ այն չակրայի բացահայտման տեխնիկաները; ինչպես է դա դրսևորվում ներքին Ես-ի վրա և դրված նպատակների նկատմամբ:
4.Տղամարդկային և կանացի էներգիաներ:
5.Ռեթրիթներ, մեդիտացիաներ և ինքնադիտարկման տեխնիկաներ հասարակության մեջ:
Ցանկություն ունեմ անցկացնեու այս դասախոսությունը, քանի որ նկատել եմ, թե ինչպես մարդկանց մի ստվար զանգված փորձում է աշխատել իր վրա, հաճախում է տարբեր դասընթացների և սեմինարների, սակայն նույն այդ մարդկանց աչքերում դեռևս հարցեր եմ տեսնում: Ցավոք, պրակտիկ դասընթացների ընթացքում միշտ չէ, որ հաջողվում ներկայացնել հարցի տեսական կողմը, և այդ իսկ պատճառով, ցանկություն կա հավաքվել՝ տեսությունը ներկայացնելու և հարցերին պատասխանելու նպատակով:
