Թատրոն
«Էլիզա»
Բեմադրությունը՝ Երվանդ Ղազանչյան
Պրոֆեսոր Հենրի Հիգինսը, գրազ գալով գնդապետ Փիքերինգի հետ, դքսուհի է կերտում հասարակ ծաղկավաճառուհի Էլիզա Դուլիթլից և սիրահարվում նրան: Ի տարբերություն պիեսի, <<Էլիզա>> ռոմանտիկական կոմեդիայի դեպքերը ծավալվում են 60-ական թվականների Անգլիայում և դրանով է պայմանավորված բեմական ձևավավորումն ու <<Բիթլզ>> խմբի երաժշտության ուղեկցությունը ներկայացման ողջ ընթացքում: Փոխվել է նաև ներկայացման շեշտը. ծաղկավաճառուհի Էլիզան, ցանկանում է դերասանուհի դառնալ, փոքրիկ հնարքի է դիմում թատրոնի ղեկավար Հիգենսի ուշադրությունը գրավելու և նրա թատրոնում բեմ բարձրանալու համար: Էլիզան հասնում է իր նպատակին, սակայն դա նրան երջանկություն չի բերում: Ներկայացման ավարտին հաղթում է սերը: