«Սան Ջիովանի Բատիստա» ցուցահանդես
Հունվարի 25-ին` ժամը 19:00-ին, Նարեկացի Արվեստի Մությունում տեղի կունենա «Սան Ջիովանի Բատիստա» առագաստանավի մանրակերտի ցուցադրությունը:
1598 թվականին Իտալիայի Լիվորնո նավահանգստում կառուցված «Սան Ջիովանի Բատիստա» առագաստանավի մանրակերտի հեղինակն է մասնագիտությամբ ինժեներ-էներգետիկ Լևոն Ղազարյանը:
45 տարի աշխատելով Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում՝ զբաղվել է դեռ մանուկ տարիներից սիրելի ինքնաթիռների և նավերի մոդելավորմամբ:
«Սան Ջիովանի Բատիստա» առագաստանավը երկար տարիներ ծառայել է Իսպանիայի թագավորությանը, ապա դարձել է Ֆրանսիայի թագուհի Եկատերինա Մեդիչիի անձնական նավը: Եվրոպական առագաստանավերի այս փառահեղ ներկայացուցիչը իր ժամանակի լավագույն նավերից է համարվել, որն արիաբար դիմակայել է ծովահեններին և ծովի ահեղ տարերքին:
Ցուցադրությունը կգործի մինչև հունվարի 31-ը:
Մուտքն ազատ է:
