Դասական
Պրոկոֆևի 2 դաշնամուրային կոնցերտներ և հրեական թեմաներով նախերգանք
Սիմոն Տրպչեսկի` դաշնամուր (Մակեդոնիա)
Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբ
Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան
Մասնակցում են`
Անի Կարապետյան (ջութակահար),
Շաղիկ Մարտիրոսյան (ջութակահար),
Յանա Դարյան (ալտ),
Միքայել Նավասարդյան (թավջութակ),
Վյաչեսլավ Մանուչարյան (կլարնետ)
Մակեդոնացի հանրահայտ դաշնակահար Սիմոն Տրպչեսկին փետրվարի 12-ին՝ ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կկատարի Պրոկոֆևի թիվ 1 և թիվ 3 դաշնամուրային կոնցերտները:
Կհնչի նաև Պրոկոֆևի Հրեական թեմաներով նախերգանքը:
Տոմսերի արժեքը` 1000-5000 դրամ:
