Հանդիպում Փիթեր Հոգանի հետ
«Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնը սիրով հրավիրում է բոլոր հետաքրքրվածներին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն՝ Էրեբունի սրահ, հանդիպել Թաիլանդի Ռիջենթս Միջազգային Դպրոցի տնօրեն` Փիթեր Հոգանի հետ:
Հունվարի 25-ին` ժամը 14:30-ին պրն. Հոգանը սիրով կհանդիպի դպրոցում կրթությունը շարունակել ցանկացողների և նրանց ծնողների հետ, կներկայացնի միջազգային դպրոցը և կծանոթացնի առաջարկվող ծրագրերի հետ, ինչպես նաև կպատասխանի Ձեզ հուզող բոլոր հարցերին:
Հիշեցնենք, որ «Գլոբալ Քոննեքթ» կրթաթոշակային ծրագրերի սահմաններում «Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնը և Թաիլանդի Ռիջենթս Միջազգային Դպրոցն առաջարկում են ԱՆՎՃԱՐ ՈՒՍՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ հանրապետական կամ միջազգային Օլիմպիադաներ հաղթած, ինչպես նաև պարզապես բարձր առաջադիմություն ցուցաբերող աշակերտներին:
Մնացած աշակերտներին, ովքեր բարեհաջող կհաղթահարեն մրցույթի երկու փուլերը, դպրոցն առաջարկում է 20-90% կրթաթոշակ:
ՇՏԱՊԵ՛Ք, ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է:
Դիմորդները պետք է բավարարեն հետևյալ պահանջնեը`
• 14-17 տարեկան աշակերտներ
• IB որակավորման ծրագրում մասնակցելու համար կարող են դիմել այն դիմորդները, ովքեր ուսանում են տասներկուամյա կրթության համակարգի 10-րդ դասարանում
• IGCSE ծրագրում մասնակցելու համար կարող են դիմել այն դիմորդները, ովքեր 13-15 տարեկան են և ուսանում են տասներկուամյա կրթության համակարգի 8-րդ դասարանում
• վարժ տիրապետում են անգլերեն լեզվին
• վարժ տիրապետում են մաթեմատիկա առարկային
• ՀՀ քաղաքացի են
• ներկայացնեն իրենց բարձր առաջադիմությունը հաստատող երաշխավորագրեր ուսումնական հաստատությունից
• լինեն աշխատասեր, նպատակասլաց, ունենան լայն մտահորիզոն, առաջնորդի ունակություններ և ակտիվորեն մասնակցեն արտադպրոցական միջոցառումներին:
Ինչպե՞ս դիմել՝
• Այցելել «Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոն
• Լրացնել օնլայն դիմումը
• Խնդրել «Գլոբալ Բրիջ» - ի կրթական խորհրդատուին հաստատել Ձեր ակադեմիական առաջադիմությունը Ռիջենթս Միջազգային Դպրոցում:
Մրցույթը բաղկացած է 2 փուլից:
Առաջին փուլ – գրավոր թեստեր՝
• Անգլերեն լեզվից թեստ
• Մաթեմատիկա առարկայից թեստ՝ անգլերեն լեզվով
Երկրորդ փուլ՝
• հարցազրույց (առաջին փուլն անցած թեկնածուների համար)
