Մարքեթինգ 99 %-ով կամ ինչպես գրավել շուկանառանց զոհերի
«Մարքեթինգ 99%-ով, կամ ինչպես գրավել շուկան առանց զոհերի» գործնական թրեյնինգը նրանց համար է, ովքեր ցանկանում են դառնալ մարքեթինգի պրակտիկ և արդյունավետ մասնագետ, սկսել նոր և հեռանկարային բիզնես ծրագրեր, շեշտակի ավելացնել սեփական բիզնեսի արդյունավետությունը թարմ ու կրեատիվ մոտեցումներով, տիրապետել շուկայի այն հնարավորություններին, որոնք տեսանելի չեն բոլորին: Թրեյնինգը կարող է օգտակար լինել ինչպես սկսնակ մարքեթոլոգների, այնպես էլ` արդեն փորձառու մասնագետների համար:
Այս թրեյնինգը նրանց համար է ովքեր
- Փնտրում են բարձր վարձատրվող և հեռանկարային աշխատանք,
- Ցանկանում են բարձրացնել իրենց բիզնեսի մրցունակությունը,
- Ձգտում են հասնել վաճառքի մասշտաբային ավելացման,
- Նպատակ ունեն նվաճել սեփական բիզնեսի համար կարևոր շուկան,
- Փորձում են մշակել մարքեթինգային ամուր ռազմավարություն,
- Ցանկանում են ճիշտ գնահատել մրցակցային առավելությունները,
- Գիտակցում են, որ մարքեթինգը լուրջ հնարավորություններ է բացում ցանկացած գործում:
Գործնական թրեյնինգի միջոցով դուք
* Կտիրապետեք մաքեթինգային պլանավորման գործընթացին,
* Կօգտվեք մարքեթինգի տեսանելի և անտեսանելի գործիքներից,
* Շեշտակի կմեծացնեք ձեր աշխատանքի արդյունավետությունը,
* Կկարողանաք կազմել ճիշտ մարքեթինգային ստրատեգիաներ,
* Կծանոթանաք բիզնեսի հաջողության մարքեթինգային գաղտնիքներին,
* Կսովորեք կիրառել մարքեթինգի ամենաէֆեկտիվ գործիքները:
Գործնական թրեյնինգին մասնակցության կարգը:
- Թրեյնինգի ընդհանուր տևողությունը 3 ԱՄԻՍ է (ամիսը` 4 պարապմունք, շաբաթական 1 հանդիպում` 1.5 — 2 ժամ տևողությամբ),
- Մասնակցության ամսական անդամավճարի արժեքն է 18.000 դրամ,
- Թրեյնինգնի վերջում ՏՐՎՈՒՄ Է երկլեզու ՎԿԱՅԱԿԱՆ (հայերեն և անգլերեն),
- Բոլոր հանդիպումների ժամանակ մասնակիցները ստանում են թրեյնինգի HANDOUT-ները (ուսումնական նյութերը),
- Հերթագրվելու և թրեյնինգին մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել մասնակացությունը հաստատող` 3000 դրամ վճարում:
Տեղեկություններ վճարման համար.
Կոնվերս բանկ, «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն»-ի հաշվեհամար հեռախոսահամարներով:
ԵՎ ՀԻՇԵՔ. Եթե ընկերությունը կարող է առանց մարքեթինգի,
ապա շուկան անպայման կկարողանա առանց այդ ընկերության . . .
