ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի գիտաժողով
2016թ. հունվարի 27-ին ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնում տեղի կունենա մեկօրյա գիտաժողով:
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի գիտաժողովի
Օրակարգ
(27 հունվարի 2016թ.)
12:00 - 12:10 Գիտաժողովի ընթացակարգի ներկայացում
12:10 - 12:35 Արայիկ Հարությունյան, պ․գ․թ․, ասիստենտ
Զեկուցման թեման՝ Աշխարհաքաղաքական զարգացումները Մերձավոր Արևելքում և Չինաստանի տնտեսական շահերը
12:35-13:00 Հայկ Հարությունյան, արաբագիտության ամբիոնի ասպիրանտ
Զեկուցման թեման՝ Արաբերենը Թուրքիայում
13:00-13:25 Ամալյա Գրիգորյան, արաբագիտության ամբիոնի ասպիրանտ
Զեկուցման թեման՝ Երուսաղեմի լեզվական բազմազանությունը
13:25-13:35 Ընդմիջում
13:35-14:00 Արուսյակ Անդրեասյան, արաբագիտության ամբիոնի ասպիրանտ Զեկուցման թեման՝ Լեզվի ծագումն ու բնույթը ալ-Ֆարաբիի հայեցակարգում
14:00-14:25 Նիկոլայ Գաբրիելյան, Ամմանի (Հորդանան) համալսարանի ասպիրանտ Զեկուցման թեման՝ Մասդարով արտահայտված ածականի խնդիրն արաբերենում
14:25-14:50 Տաթև Հարությունյան, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի ասպիրանտ Զեկուցման թեման՝ Նագիբ Մահֆուզի «Սերն անձրևի տակ» վեպի կերպարների հոգեբանական վերլուծությունը
14:50-15:00 Ամփոփում
Զեկույցին հատկացվում է 15 րոպե, 5 րոպե տրամադրվում է հարցերին, ևս 5 րոպե՝ հաջորդ զեկուցողի պատրաստվելուն (սլայդեր, նյութեր․․․ )
