Բիզնես-դասընթաց «Ղեկավարի հմտությունների զարգացում և արդյունավետ կառավարում»
Դասընթացը վարելու է՝ Տիգրան Կիրակոսյանը
Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը Ձեր ուշադրությանն է ներկայացնում բիզնես-դասընթաց` «Ղեկավարի հմտությունների զարգացում և արդյունավետ կառավարում» թեմայի շուրջ:
Այսօր, երբ առաջադիմելու համար բավարար չէ պարզ կանոններին հետևելը, երբ անհրաժեշտ է անընդմեջ փնտրել և գտնել նոր, ավելի բարենպաստ ճանապարհներ արդյունքի հասնելու համար, ղեկավարների կատարելագործումը դարձել է կազմակերպության կենսունակության և զարգացման խնդիր:
Տվյալ դասընթացը նախատեսված է` կազմակերպությունների փորձառու, ինչպես նաև միջին օղակի ղեկավարների, մարդկային ռեսուրսների կառավարման ղեկավարների և պատասխանատուների, բիզնեսի սեփականատերերի համար, ովքեր ցանկանում են բարելավել իրենց մասնագիտական գիտելիքները, բարձրացնել որակավորումը կառավարման ոլորտում և ստանալ առավելագույն արդյունք աշխատանքում:
Դասընթացի արդյունքում մասնակիցները՝
-Ձեռք կբերեն գիտելիքներ կառավարման տեսության վերաբերյալ
-Կզարգացնեն ղեկավարման հմտությունները և կբարձրացնեն անձնական արդյունավետությունը աշխատանքում,
-Կտիրապետեն կառավարման գործիքների և հմտությունների,
-Կկարողանան ավելի լիարժեք օգտագործել անձնակազմի ներուժը,
-Ձեռք կբերեն պաշտոնեական գործառույթների ձևակերպված օրինակներ:
Դասընթացի թեմաներն են՝
1. Անձնակազմի ձևավորում
2. Անձնակազմի ղեկավարման համակարգ
3. Ղեկավարման գործընթացի պատասխանատվության տարանջատում
4. Աշխատողի աշխատանքի կազմակերպումը աշխատանքային օրենսդրության դրույթներին համապատասխան
5. Գործընթացի վերահսկում
Դասավանդման ընթացքում բացի նյութի ներկայացումից ու մեկնաբանությունից կկազմակերպվեն նաև կազմակերպության խնդիրների և անհատական օրինակների քննարկումներ, կիրականացվի փորձի փոխանակում:
Դասընթացը վարելու է աշխատանքի իրավունքի և մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ՝ Տիգրան Կիրակոսյանը:
Դասընթացի մանրամասները՝
Դասընթացի արժեքը՝ 17000 դր (ներառյալ ԱԱՀ)
Դասընթացի օրերը և ժամերը ՝ փետրվարի 16-17, ժ. 18:30-20:30
