Իրավապաշտպանների և ակտիվիստների նկատմամբ հանդուրժողականությունը մեդիայում
Հունվարի 27-ին` ժամը 18:00-ին, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է ձեզ «Լրադադար» ակումբ «Իրավապաշտպանների և ակտիվիստների նկատմամբ հանդուրժողականությունը մեդիայում» թեմայով քննարկման:
«Սոցիոսկոպ» հասարակական կազմակերպությունը կներկայացնի «Մեդիա հանդուրժողականության ինդեքսը Հայաստանում իրավապաշտպանների և ակտիվիստների հանդեպ» հետազոտության արդյունքները, որն իրականացրել է 2015 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին: Մշտադիտարկվել է 10 լրատվական կայք:
Կքննարկենք, թե ինչպես է օնլայն մեդիան անդրադառնում իրավապաշտպաններին և ակտիվիստներին, և որոնք են նրանց նկատմամբ անհանդուրժողականության հիմնական օրինաչափություններն ու խնդիրները առցանց լրատվամիջոցներում:
Ներկա կլինեն լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Քննարկումը կտևի 2 ժամ և բաց է թեմայով հետաքրքրված անձանց համար։ Լրագրողները հնարավորություն կունենան հարցազրույց անել «Սոցիոսկոպ»-ի հետազոտողների հետ:
Սպասում ենք ձեզ հունվարի 27-ին` ժամը 18:00-ին, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:
«Լրադադար» ակումբը մասնագիտական քննարկումների ոչ պաշտոնական ձեւաչափ է՝ լրագրողների, մեդիա դաշտում աշխատող մարդկանց համար: Ակումբում քննարկումներ են ծավալվում տարբեր թեմաների շուրջ՝ մեդիայում ընթացող զարգացումներ, ստեղծվող բովանդակություն, գործող հարաբերություններ, հասունացող հակասություններ:
Քննարկումների մասնակիցները ոլորտի մարդիկ են՝ լրագրողներ, խմբագիրներ, կառավարիչներ, քննադատներ, վերլուծողներ: Լինելով քննարկումներից մեկին՝ նրանք այնուհետեւ հրավեր են ստանում մասնակցելու նաեւ հետագա «Լրադադար»-ներին: Այսպիսով՝ հանդիպումից հանդիպում ակումբը համալրվում է նոր անդամներով:
«Սոցիոսկոպ» ՀԿ-ն հիմնադրվել է 2008թ. մի խումբ հասարակագետների նախաձեռնությամբ, որի նպատակն է համակողմանի ու հմուտ սոցիալական հետազոտությունների, խորհրդատվության եւ հանրային իրազեկման միջոցով նպաստել Հայաստանում քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարության զարգացմանը:
