Պրոֆեսիոնալ ծառայությունների վաճառք
Մեզ հաճախ են դիմում այս հարցով՝ «Ինչպես վաճառել մեր պրոֆեսիոնալ ծառայությունները»։
Պատասխանն այս թրեյնինգում է։
Հիմնական խնդիրները՝
• Պրոֆեսիոնալ ծառայությունները վաճառում են հենց մասնագետները, իսկ նրանք չեն սիրում վաճառել
• Նրանք չգիտեն էլ, թե ինչպես պետք է վաճառել
• Պրոֆեսիոնալ ծառայությունների վաճառքն ավելի նուրբ ու երկարատև պրոցես է, քան ապրանքի վաճառքը
• Պրոֆեսիոնալ ծառայությունների վաճառքը չի ավարտվում հաճախորդի համաձայնությամբ
Ու՞ համար է այս թրեյնինգը`
Թրեյնինգն անհրաժեշտ է բոլոր այն մարդկանց, ովքեր վաճառում են իրենց, կամ ուրիշի ծառայությունները։
• Հաշվապահական ծառայություններ
• Իրավաբանական ծառայություններ
• Խորհրդատվություն
• Տուրիստական ծառայություններ
• ՏՏ ծառայություններ
• Ապահովագրություն
• Արվեստ․ ֆոտո, վիդեո, դիզայն, նման բաներ
• Ուսուցում
• Այլ ծառայություններ
Ես ինքս գլուխ կհանեմ, ես հետո կսովորեմ
Իհարկե կհանեք, բայց ե՞րբ և ինչքան հաճախորդ ու գումար կկորցնեք մինչ այդ։ Բացի այդ ինչքան շուտ տիրապետեք վաճառքի արվեստին, այդքան շատ գումար կվաստակեք։
Ինչու՞ մեզ մոտ
Մենք գիտենք, թե ինչպես և ում կարելի է վաճառել Ձեր ծառայությունը։ Մենք դրանով զբաղվում ենք արդեն մի քանի տարի։
Բացի այդ մենք վստահ ենք Ձեր արդյունքի վրա։ Եթե թրեյնինգի վերջում Դուք կհամարեք, որ այն Ձեզ համար անօգուտ էր, մենք կվերադարձնենք Ձեզ Ձեր գումարը։
Ինչու՞ է թրեյնինգն այդքան թանկ
Եթե Դուք թրեյնինգի շնորհիվ Ձեր ծառայությունը վաճառեք թեկուզ 1-2 հաճախորդի, Դուք կվաստակեք թրեյնինգի արժեքից ավելի շատ գումար։ Այնպես որ սա շատ շահավետ ներդրում է և առանց ռիսկերի։ Այսօրվա պայմաններում սա լավագույն ներդրումն է։
Ինչու՞ է թրեյնինգն այդքան էժան
Իրականում, թրեյնինգների մասնակցության մեծ փորձ ունեցող մարդիկ կհաստատեն, որ թրեյնինգն իր կատեգորիայի մեջ բավականին էժան է։ Ինչու՞։ Այս թրեյնինգի համար նշված գնով կարող եք մասնակցել միայն այս անգամ։ Հաջորդ թրեյնինգն ավելի թանկ է լինելու (ի միջայլոց թրեյնինգի ընթացքում Դուք էլ կսովորեք Ձեր ծառայությունների գինը պարբերաբար բարձրացնելու տեխնիկաներ)։
Ես շատ եմ ուզում մասնակցել, բայց գումար չունեմ
Նման դեպքում դիմեք մեզ, մենք կարող ենք այլընտրանք առաջարկել։ Այս առաջարկն, իհարկե, կգործի սահմանափակ թվով մասնակիցների հետ և հատուկ պայմաններով։
Ի՞նչ արդյունքներ կստանաք թրեյնինգից
• Վաճառքի պրակտիկ հմտություններ
• Հստակ պատկերացում վաճառքի պրոցեսի մասին
• Ձեր ծառայության վաճառքի հաջող փորձ
• Մոտիվացիա և ոգեշնչում
• Վաճառքների բարձր արդյունքներ Ձեր հետագա աշխատանքի ընթացքում
• Շահույթի ավելացում
Է՞լ
• Դուք կդառնաք Insider Club-ի անդամ
• Մեր հետագա թրեյնինգներին մասնակցության առաջարկներ հատուկ պայմաններով
• Հատուկ նվերներ
Թեմաներ
1․ Ծանոթություն, ընդհանուր նկարագրություն
2․ Ինչից է սկսվում, վաճառքը, երբ է սկսվում վաճառքը, ինչ առանձնահատկություններ ունի պրոֆեսիոնալ ծառայությունների վաճառքը
3․ Ծառայությունը՝ որպես ապրանք․ փաթեթավորում ենք, դասավորում ենք դարակներում
4․ Հաղորդակցման հմտություններ․ ինչով է տարբերվում առօրյա շփումը պրոֆեսիոնալ հաղորդակցումից
5․ Առաջին կոնտակտը հաճախորդի հետ․ հեռախոսային խոսակցություն
6․ Հանդիպում․ կոնտակտի ստեղծում
7․ Վաճառքի պրոցեսի փուլերը
8․ Հաճախորդի առարկությունները․ տիպիկ առարկությունները և դրանց հաղթահարման մարտավարությունները
9․ Ծառայության գինը․ ինչպես և երբ այն հայտնել, ինչպես հիմնավորել
10․ Ինչ անել առաջին հանդիպումից հետո
11․ Ինչպես փակել գործարքը, եթե այն տեղի չի ունեցել առաջին հանդիպմանը
12․ Հավելյալ վաճառքներ
13․ Կարևոր նրբություններ, մանրուքներ, գաղտնիքներ
14․ Ամփոփում
Թրեյնինգի արժեքը՝
Ստանդարտ - 49,700 ՀՀ դրամ
Պլյուս - 59,700 ՀՀ դրամ
VIP - 199,700 ՀՀ դրամ
Թրեյնինգի մանրամասները
Թրեյնինգը վարում է Հայկ Մարգարյանը, ով հանդիսանում է BP DevelUpment-ի ղեկավար և բիզնեսմեն, ով արդեն 2 տարի զբաղվում է սեփական թրեյնինգների մշակմամբ և վաճառքով։
Թրեյնինգը մեկնարկելու ենք ապրիլի 11-ից։
Հանդիպումները տեղի են ունենալու շաբաթական 2 անգամ, երեկոյան ժամերին
Անցկացման հիմնական վայրն է՝ Արգիշտի փ. 7, «Մոսկվայի Տուն» բիզնես կենտրոնը
Գրանցվելու համար կարող եք զանգահարել մեզ:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ:
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: