Սեմինար-քննարկում՝ «Թերթելով էջերը. էլեկտրոնային գրքի մշակույթը Հայաստանում»
Armenian eBooks նախաձեռնությունը փետրվարի 19-ին ժ. 15:00-ին Չարենցավանի Ամերիկյան անկյունում հրավիրում է մասնակցելու «Թերթելով էջերը. էլեկտրոնային գրքի մշակույթը Հայաստանում» քառամսյա ծրագրի շրջանակում իրականացվող սեմինար-քննարկմանը։
Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու էլեկտրոնային գրքերի ստեղծման և տարածման առանձնահատկություններին, հմտանալու էլեկտրոնային գրախանութներից ու շտեմարաններից, էլ. գրքերի ընթերցիչներից օգտվելու սեփական փորձում, և Armenian eBooks թիմի աջակցությամբ էլեկտրոնային հրատարակության պատրաստելու պատմվածքների ժողովածու, որը կտեղադրվի Apple iBookstore և Google Play գրախանութներում։ Կքննարկվեն նաև էլեկտրոնային գրահրատարակչության խնդիրներն ու հեռանկարները, զարգացման հիմնական մոդելները, կներկայացվեն Հայաստանում գործող նախաձեռնությունները։
Ծրագրին մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել կից հայտադիմումը՝ https://goo.gl/LXOKab հղմամբ։ Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը Չարենցավանում ս.թ.-ի փետրվարի 15-ն է։
Ծրագրի շրջանակներում նաaխատեսվում են նմանատիպ քննարկում-սեմինարներ Գյումրիի, Վանաձորի և Կապանի Ամերիկյան անկյուններում։
Ծրագիրն իրականացվում է Armenian eBooks նախաձեռնությունը կողմից՝ Ամերիկյան անկյունների հետ համատեղ և Հայաստանում ԱՄՆ դեսպանության ԱՄՆ շրջանավարտների դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: