Կապիտալիզմի ավարտի նախանշանները
"Talks" խումբը և Studio 20-ը փետրվարի 6-ին, 17:00-ին հրավիրում են Սոֆյա Մանուկյանի «Կապիտալիզմի ավարտի նախանշանները» բանախոսությանը:
Աշխարհում տեղի են ունենում գործընթացներ, որոնց թեև վաղ է գնահատականներ տալը, սակայն դրանք իրենցից ներկայացնում են նոր մտածելակերպ, նոր աշխարհայացքներ, կազմակերպման նոր (կամ ավելի ճիշտ՝ լավ մոռացված հին) ձևեր, որոնք խոստանում են համատարած առօրյային, ապրելակերպին ու մտածելակերպին ալտերնատիվ մոտեցումներ առաջարկել: Հունաստան, Արգենտինա,Կանադա, Մեքսիկա, Թուրքիա, Իտալիա, Իսպանիա... այս նախաձեռնություններն ունեն պոտենցիալ իրենց շուրջը համախմբելու ներկայիս սոցիալ-տնտեսա-քաղաքական համակարգից բոլոր հուսախաբ եղածներին, որոնք, ինչպես և ցույց է տալիս այդ նախաձեռնություններին միացածների թիվը, այնքան էլ փոքրաթիվ չեն: Ավելին, նրանք պատրաստ են և կիսվում են իրենց փորձառությամբ աշխարհի այլ վայրերում սկիզբ դրվող նմանօրինակ շարժումներին:
Ահա դրանցից մի քանիսի մասին էլ, թերևս, կխոսենք «Խոսակցությունների» հերթական հանդիպման ժամանակ:
Բանախոսություն-քննարկումից հետո Կարեն Անդրեասյանը կցուցադրի մի մեդիա նախագիծ՝ ֆիլմի ֆորմատով, թեմայի շրջանակներում: