Աղջիկներով DiXit ենք խաղում
Աղջիկներով հավաքվում ենք նոր, հավեսով ու շատ կրեատիվ խաղ խաղալու, որով էլ կսկսենք աղջկական հանդիպումների շարքը "ԱՂՋԻԿՆԵՐՈՎ" ակումբում: ԴիՔսիթ խաղի կանոնները կըմբռնեք 5 րոպեում, որից հետո ակտիվ եւ ուրախ ժամանցն ապահովված է: Ուղղակի չմոռանաք վերցնել ձեզ հետ մի մեծ տոպրակ երեւակայություն, մոտ այդքան էլ բարձր տրամադրություն եւ ամենակարեւորը` ընկերուհիներին:
ԱՂՋԻԿՆԵՐՈՎ-ը նոր աղջկական ակումբ է, որի ակտիվացող ընթացքին կարող եք ծանոթանալ` հետեւելով մեր էջին:
DiXit խաղալու հանդիպման մուտքն արժե 1000 դրամ, որը ներառում է 2 ժամ ակտիվ խաղ, աղջկական զրույցներ եւ մեր շատ սիրելի բոնուսը` թարմ միրգ:
Տեսնվում ենք կիրակի` ժամը 2:00-ին, Բուզանդի 43 հասցում` Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ: Նախնական գրանցումը պարտադիր է, քանի որ խաղի մասնակիցների թիվը սահմանափակ է: Գրանցվելու համար զանգահարեք մեզ:
Ի դեպ` մեր այս առաջին աղջկական հանդիպման մասնակիցները առավելություն կունենան հաջորդների համար, ինչի մասին կպատմենք, երբ հանդիպենք :)
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։
«Երազ»
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Տոմսերի արժեքը՝ Մայիսի 20-ին՝ 5000դր.: Հունիսի 21-ին՝ 5000-8000դր.: