Այլ
Կարիերա ֆինանսների ոլորտում
Այսօր թերևս ամենատարածված և բաղձալի աշխատատեղերից մեկը ֆինանսական ոլորտն է՝ բանկեր, ֆինանսների կառավարում: Իսկ ի՞նչ է իրականում թաքնված թվերի հետևում: Ինչպիսի՞ն է ֆինանսական համակարգն աշխարհի ֆինանսական մայրաքաղաքներից մեկում: Այդ մասին կիմանանք հենց Հոնկոնգից ժամանած Քելվինից, ով կկիսվի իր փորձառությամբ և գիտելիքներով: Քելվինն աշխատել է այնպիսի հայտնի բանկերում, ինչպիսիք են Deutsche Bank Group-ը, Bank of America-ն:
Միջոցառումն անց է կացվում ՀՀ կենտրոնական բանկի ու «ԱՅՍԵԿ» (AIESEC) միջազգային կազմակերպության կողմից համատեղ իրականացվող «Ֆլայ» ծրագրի շրջանակներում, որն ուղղված է երիտասարդների ֆինանսական գրագիտության բարձրացմանը:
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք):
