Ագրեսիվ լրատվություն
Վերջին տարիներին ԶԼՄ-ների շնորհիվ հանրության շրջանում ստեղծվել է անվստահության մթնոլորտ բժիշկների հանդեպ: Հիրավի բոլորս քաջ գիտակցում ենք, որ այսօր լրատվամիջոցը բիզնես է և աշխատում է շուկայի կանոններով՝ "սենսացիոն լուրերն ավելի լավ են վաճառվում" սկաբունքով:
Հիպոկրատի երդմանը իրազեկ չլինելով այսօր լրատվամիջոցները հնրավորինս պատեհ և անպատեհ միջոցներով ցեխոտում են ԲԺՇԿԻ անունն ու պատիվը: Այն ագրեսիվ վարքագիծը , որ այսօր տիրում է ԶԼՄ-ներում ստիպում է մեզ՝ բժիշկներիս լինել ստվերում, լինել զգուշավոր... Այս քննարկման հիմնական նպատակն է հասկանալ, թե որտեղ է սկսվում և ավարտվում սահմանը, երբ սեփական իրավունքի ոտնահարմամբ ոտնահարվում է նաև բժշկական էթիկան և մարդկային բարոյահոգեբանական էթիկան: Այսօր ոտնահարվում է ոչ միայն մասնագետների իրավունքները, վարկաբեկվում նրանց բարի համբավը, այլ շատ հաճախ ապատեղեկատվության ամիջոցով տարածված տեղեկատվությունը, որը իրականում տեղեկատվական ոչ մի արժեք չունի վտանգ է ներկայացնում մարդկանց, բժիշկների հոգեկան և ֆիզիկական առողջության համար:
Հրավիրում ենք բոլոր ԶԼՄ ներկայացուցիչներին, հանրային դեմքերին և բժիշկներին, ոչ պաշտոնական վիճակում , առանց սահամանների քննարկելու վերոնշյալ խնդիրը, վերջին տարիներին տեղի ունեցած բժշկական դեպքերը: Հ.Գ. հիշեք, որ վաղը Դուք կարող եք լինել նույն բժշկի փոխարեն: Պաշտպանենք մեր իրավունքը:
