«Արաքս» և Լուսինե Ազարյան: Բարեգործական համերգ:)
Ընկերնե՛ր,
Սիրով բոլո՜ր-բոլորի՜դ հրավիրում ենք մարտի 6-ին ժամը 19:00-ին Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ-ի հերթական միջոցառմանը՝ հայկական ամենասիրո՜ւն, ամենամաքո՜ւր հնչյունները մատուցող ԱՐԱՔՍ խմբի և անկրկնելի երգչուհի Լուսինե Ազարյանի մասնակցությամբ:
Կվայելենք հայկական ազգային, ժողովրդական երգերը համադրված դուդուկի, թավջութակի, ֆլեյտայի և կիթառի հնչյուններով:
Ծրագրում ՝ կոմիտասյան մշակումներ, Սայաթ-Նովայի ստեղծագործություններ, ժողովրդական մեղեդիներ:
Այս անգամ օգնելու ենք 10-ամյա Գուրգենին: Գուրգենն ունի հենաշարժական համակարգի լուրջ խնդիրներ, ախտորոշվել է Սպինալ դիզրֆիզմ: Ըստ բժիշկների 2 տարի հետո երեխան կարող է ամբողջությամբ պարալիզվել և այլևս չի կարողանա քայլել: Հնարավորինս շուտ անհրաժեշտ է վիրահատություն, որի ընդհանուր արժեքը կազմում է 400 000 ռուբլի: Եկե՛ք միասին վայելենք ԱՐԱՔՍԻ անիրական թվացող մեղեդու ներքո Լուսինե Ազարյանի հեքիաթ կատարումները և միևնույն ժամանակ օգնենք փոքրիկ Գուրգենին արագ ապաքինվել: Նա դեռ երազներ ունի, որոնք պիտի իրական դարձնի:
Տոմսերի արժեքններն են` 1000, 2000, 3000, 4000, 5000: Տոմսերը պատվիրելու, ինչպես նաև այլ մանրամասների համար կարող եք զանգահարել:
Սիրով սպասում ենք բոլորիդ․․․
Հարգանքներով՝ «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ
