Eu4business Week
Սույն թվականի փետրվարի 22-ից 26-ը East Invest 2 ծրագրի շրջանակներում Hyatt Place հյուրանոցում տեղի կունենա Eu4business Week միջոցառումը, որի նպատակն է պետական-մասնավոր հատված երկխոսության բարելավումը: Նախաձեռնության հեղինակներն են ueapme: Eurochambres և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն: Միջոցառման ընթացքում եվրոպական
փորձագետների կողմից կանցկացվեն սեմինարներ, կլոր սեղան քննարկումներ և աշխատանքային բանավեճեր:
Միջոցառումներին կարող են մասնակցել բիզնես շահերը ներկայացնող Հասարակական Կառույցների, պետական կառույցների, բիզնես միջավայյրը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Սա ևս մեկ հնարավորություն է, բարելավելու պետական-մասնավոր հատվածի երկխոսության հմտությունները,
որը ենթադրում է հաղորդակցություն պետական մարմինների և նախարարությունների հետ, երկխոսության կառուցում, ԶԼՄ-ների հետ շփում, հասարակական կառույցների անդամների շահերի պաշտպանություն և լոբինգ:
Արդյունքում կձևավորվեն համատեղ առաջարկներ, համագործակցության եզրեր գտնելու մոդելներ բիզնես շահերը ներկայացնող կառույցների միջև:
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել նախօրոք: