«Իրավունք և ազատություն» գրքի շնորհանդես
«Բյուրոկրատ» գրախանութում տեղի կունենա երեխաների և պատանիների համար ստեղծված «Իրավունք և ազատություն» պատկերազարդ գրքի շնորհանդեսը:
Գիրքը ստեղծվել է «Մարդու հիմնական իրավունքների պատկերազարդ գիրք» ծրագրի շրջանակներում, որի նպատակն էր երեխաների և պատանինների համար նկարազարդ գիրք պատրաստել` ըստ ՀՀ Սահմանադրության «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությանը» գլուխ 2-ի: Գրքի նպատակն է նպաստել երեխաների իրավունքների իրազեկման բարձրացմանը և պաշպանությանը: «Իրավունք և ազատություն» պատկերազարդ գիրքը անվճար կտրամադրվի Երևանի և մարզերի դպրոցներին, տեղական և միջազգային կառույցներին, որոնք զբաղվում են երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով, ինչպես նաև այլ հետաքրքրված կազմակերպություններին:
Այս ծրագիրն իրականացվում է «Էյվա արվեստների» հիմնադրամի կողմից, Քաունթերփարթ ինթերնեշնլի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: