Օպերացիա Նեմեսիս
Դերերում՝
Նարեկ Դուրյան,
Ավո Խալաթյան,
Սարգիս Գրիգորյան,
Քրիստինե Հովհաննիսյան,
Գագիկ Ռոստոմյան
Բեմադրություն՝
Նարեկ Դուրյան
Բեմում 1921 թվականի մարտի 15- ն է: Սրանից մի քանի տարի առաջ ու հետո պատմությունը շատ ասելիք ունի հայերի մասին: Հայոց ցեղասպանության հեղինակներին չդատեցին ու թույլ տվեցին պաշտպանվել եվրոպական մայրաքաղաքներում: Այս ահավոր անարդարության դեմ ստեղծվում է հայերից կազմված գաղտնի խումբ, որոշում է ոչնչացման ենթակա մեղավորների հատուկ ցուցակը, ու սկսվում է "Նեմեսիս" օպերացիան` հունական վրեժի աստվածուհու անունով:Ցուցակում առաջինը Օսմանյան Կայսրության ներքին գործերի նախկին նախարար Թալեաթ փաշան էր: Նրա սպանությունը վստահվում է երիտասարդ Սողոմոն Թեհլերյանին: Վերջինիս կեպարն է կերտել Ավո Խալաթյանը:
Բեմում սուբյեկտիվ զգացմունքի եւ պատմական ճշգրիտ փաստերի կռիվն է: Գերմանիայի օրենքը դատապարտում է սպանության համար մեղադրվող Սողոմոնին, մարդկային բարոյականության տեսանկյունից՝ Թեհլերյանի հանցանքը հերոսություն է:
Սկսում է զարմանալի մի դատավարություն: Ցեղասպանության ականատեսների վկայություններից հետո մեղադրողը սկսում է պաշտպանել:
Տոմսերի արժեքը՝ 2500, 3000, 4000 դրամ:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: