«Մեր գյուղը» ֆիլմի բացառիկ ցուցադրություն LOFT-ում
Փետրվարի 27-ին՝ 19:00-ին, հրավիրում ենք ձեզ LOFT՝ մասնակցելու Ելենա Արշակյանի «Մեր գյուղը» ֆիլմի բացառիկ ցուցադրությանը: Ոսկե Ծիրան կինոփառատոնից հետո, այն առաջին անգամ է ցուցադրվելու Հայաստանում:
«Մեր գյուղը» ֆիլմը պատմում է ժամանակակից հայ գյուղի մասին, ավելի ստույգ՝ գյուղում ապրող երեք հարևան ընտանիքի, նրանց հարաբերությունների, հոգսերի ու երազանքների մասին: Թե այդ երեք գյուղական ընտանիքի և թե առհասարակ Հայաստանի ողջ հայության համար ընդհանրական մի թեմա՝ արտագաղթը, ֆիլմին տալիս է համազգային հնչեղություն: Սակայն կարևորագույն խնդիրները ոչ թե ներկայացված են վավերագրության միտված հրապարակախոսությամբ, այլ լիրիկակական կոմեդիայի և դրամայի ժանրերի համադրությամբ:
Այս ֆիլմը հասցրել է նաև արժանանալ մրցանակի Կանադայից՝ (Գրանդ Պրի և աուդիտորիայի համակրանք): Այս տարի՝ Ապրիլի 1-ին, Ֆրեզնոյի պետական համալսարանի հայագիտության ֆակուլտետում այն ներկայացվելու է՝ որպես լավագույն հայկական ֆիլմ:
Ռեժիսոր Ելենա Արշակյանը և ստեղծագործական կազմը ներկա կլինեն LOFT-ում կայանալիք ցուցադրությանը, որոնց հետ կարող ենք նաև քննարկել ֆիլմը:
Մուտքավճար՝ 1500 դրամ:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Мюзикл Сансет Бульвар / մյո...
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Տոմսերի արժեքը՝ 3 000 – 40 000դր: VIP տոմսեր` 100 000 դր:
Արթուրո Ուիի կարիերան, որ պ...
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 1000-3000դր.:
Արկադի Դումիկյան
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 45.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)