Հեքիաթներ ճամպրուկից. «Տարվա եղանակները»
Օլօլօ/ Ololo շարժական տիկնիկային թատրոնը եւ ՏաՏան շարունակում են ներկայացնել «Հեքիաթներ ճամպրուկից» շարքը: Այս կախարդական ճամպրուկը եղել է աշխարհի գրեթե բոլոր անկյուններում ու ձեզ համար բազմաթիվ հեքիաթներ է բերել: Բավական է բացել այն, ասել կախարդական խոսքերը եւ հեքիաթները իրենք իրենց դուրս կսողան ճամպրուկից:
Արդեն գարուն է : Իսկ գիտե՞ք, թե ինչպես են տարվա եղանակները որոշել իրենց հերթականությունը: Այս կիրակի միասին կպարզենք, թե ինչպես: Իհարկե այդ ամենը կանենք մեր փոքրիկ հանդիսատեսի օգնությամբ (և փոքրիկ Կաթիլը կգա մեզ օգնության)՝ միասին կպատմենք հեքիաթը, կգուշակենք տարբեր հանելուկներ, կվերականգնենք եղանակների գրքի էջերը: Իսկ հեքիաթից հետո միասին կբացահայտենք տարվա օրերի, շաբաթների ու ամիսների գաղտնիքները: Նախագիծը ինտերակտիվ է՝ երեխաները կմասնակցեն հեքիաթի ստեղծմանը եւ զարգացմանը, իրենք կպատրաստեն հեքիաթի հերոսներին, կօգնեն հաղթահարել դժվարությունները, կերգեն հերոսների հետ:
Հեքիաթ-ներկայացումը նախատեսված է 3-10 տարեկան երեխաների համար իրենց ծնողների հետ միասին: Մեր սրահը սահմանափակ տեղեր ունի, հետեւաբար նախնական գրանցումը պարտադիր է: Մեծահասակների համար մուտքն արժե 2000դրամ, իսկ երեխաների համար` 1000: Եթե երեխան մասնակցում է առանց ծնողի, մուտքը 2000դրամ է:
Մեր հասցեն` Բուզանդի 43 կամ Մաշտոցի այգի (Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ):
Կհանդիպենք կիրակի` մարտի 6-ին, ժամը` 17:00-ին
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։
Cocomelon Mega Show
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
Բրեմենյան Երաժիշտները
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 1000,2000, 3000 դրամ.