Կինոդիտում. Ակիրա / Movie screening. Akira
Մարտի 13-ին՝ ժամը 19:30-ին, Yelling Studio-ի հետ համատեղ ցուցադրելու ենք 80-ականների սիրված անիմեներից մեկը՝ Օտոմո Կացուհիրոի հանրահայտ «Ակիրան»: Եթե սիրում եք անիմե և դեռ չեք տեսել այս մեկը, անպայման համեցե՛ք: Չմոռանա՛ք ընկերներին էլ հրավիրել:
1988թ-ի հուլիսի 16-ին ատոմային ռումբը գետնին է հավասարեցնում Տոկիոն: Երրորդ համաշխարհային պատերազմից 31 տարի անց՝ 2019 թվականին, կառուցվում է նեո-Տոկիոն՝ խարխուլ քաղաք՝ լի բռնությամբ և ավերածությամբ:
Կանեդան բայքերական խմբավորման առաջնորդ է, ում մտերիմ ընկեր Տեցուոն ներգրավվում է կառավարության «Ակիրա» կոչվող գաղտնի ծրագրում: Տեցուոյին փրկելու ճանապարհին Կանեդան հանդիպում է մի խումբ հակակառավարական ակտիվիստների, ագահ քաղաքական գործիչների, անպատասխանատու գիտնականների և հզոր ռազմական առաջնորդի: Առճակատումը զանձազերծում է Տեցուոյի գերբնական ուժերը և բերում արյունահեղության, հեղաշրջման փորձի և վերջնական ճակատամարտի, որ տեղի է ունենում Տոկիոյի Օլիմպիական մարզադաշտում, ուր 30 տարի առաջ թաղվել էր Ակիրայի գաղտնիքը:
Տևողություն: 124 րոպե
Լեզու: անգլերեն ռուսերեն ենթագրերով կամ ռուսերեն անգլերեն ենթագրերով
Մուտքը: 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք և փոփ-քորն)
On March 13th, 7:00 pm aeon and Yelling animation studio invite you to the screening of “Akira”, one of the greatest anime of 80s shoot by Otomo Katsuhiro. If you love anime and haven’t seen this one yet, you are most welcome. And don’t forget to bring your friends..
On July 16, 1988 an atom bomb vaporizes Tokyo. 31 years after WW3, in 2019, Neo-Tokyo has risen, a decrepit city filled with violence and desolation..
Kaneda is a bike gang leader whose close friend Tetsuo gets involved in a government secret project known as Akira. On his way to save Tetsuo, Kaneda runs into a group of anti-government activists, greedy politicians, irresponsible scientists and a powerful military leader. The confrontation sparks off Tetsuo's supernatural power leading to bloody death, a coup attempt and the final battle in Tokyo Olympic Stadium where Akira's secrets were buried 30 years ago.
Duration: 124 min
Language: English with Russian subtitiles or Russian with English subtitiles
Entrance: 1000 AMD (including tea, coffee, cookies and pop-corn)