Չոր մարքեթինգ. բիզնեսի 40 + 10 գործիք
Բիզնեսի զարգացման 40 + 10 գործիք ապրիլի 4-ից: Միայն պրակտիկ և փորձված գործիքներ պրոֆեսիոնալների համար:
Չոր մարքթինգին կարող եք մասնակցել, եթե
- գործարար եք կամ պատրաստվում եք դառնալ գործարար,
- վաճառքների պատասխանատուն եք,
- ընկերության մարքեթինգի պատասխանատուն եք,
- վաճառքների մեծացումը Ձեր խնդիրն է,
- ցանկանում եք նվաճել նոր դիրքեր շուկայում,
Չոր մարքթինգի ընթացքում կիմանաք
- օնլայն մարքեթինգային գործիքներ, որոնց մասին կամ չգիտեիք,
- օֆլայն մարքեթինգային գործիքներ, որոնք օգտակար են,
- պարտիզանական մարքեթինգային գործիքներ, որոնք մեծացնում են վաճառքներն առանց ներդրումի,
- մարքեթինգային գործիքներ b2b ոլորտի համար,
- մարքեթինգային գործիքներ b2c ոլորտի համար:
Չորմարքթինգի արդյունքում
- կունենաք 40 + բիզնեսի զարգացման գործիքներ, որոնք արդյունավետ ու ազդեցիկ են հայկական շուկայում,
- կուրսի ընթացքում կներդնեք մարքեթինգային գործիքներ, որոնք կմեծացնեն վաճառքները,
- կծանոթանաք 60+ գործարարի ու մարքեթոլոգի հետ, համագործակցության նոր պայմանավորվածություններ ձեռք կբերեք,
- կտրուկ կփոփոխեք Ձեր ընկերության մարքեթինգային քաղաքականությունը,
Չոր մարքեթինգը հիմնականում անցկացնում է ggTaxi-ի օպերացիոն գծով տնօերն, «Ռազմավարական բիզնեսի» համահիմնադիր, «Չոր մարքեթինգ» գրքի հեղինակ Վահրամ Միրաքյանը: Լինելու են նաև այլ մարքեթոլոգներ:
Պրակտիկ մաստեր կլասսեր
Կուրսի ընթացքում լինելու են մի քանի պրակտիկ մաստեր կլասսեր տարբեր բիզնեսմենների կողմից։
Մաստեր կլասսերի հեղինակներ.
Վահան Քերոբյան, manu.am-ի հիմնադիր,
Հարություն Մնացականյան, Աճարի արտադրության մենաշնորհ Հայաստանում:
Չոր մարքեթինգը երաշխավորում է
- կուրսի արդյունավետությունից դժգոհ լինելու դեպքում գումարները հետ ենք վերադարձնում,
- դասավանդում են միայն պրակտիկ փորձ ունեցող մասնագետները,
- ունենալու եք 70+ նոր ծանոթներ մարքեթինգի ու բիզնեսի ոլորտից,
- մասնակիցները ստանում են զեղչեր ու անվճար փաթեթներ տարբեր ծառայություններից օգտվելու համար,
Փաթեթներ
VIP փաթեթ, 99 000 դրամ,
- տեսական 6 սեմինար,
- քոուչինգ կամ գործնական աշխատանք մասնակցի հետ, 2 հանդիպում,
- անհատական մարքեթինգային պլանի կազմում, մշակում և փորձարկում VIP մասնակցի հետ,
- անհատական մեկ թրեյնինգ մասնակցի աշխատակիցների կամ թիմի հետ մարքեթինգային ցանկացած թեմայով,
- այցելություն մասնակցի ընկերություն և մարքեթինգային քաղաքականության աուդիտ ու խորհրդատվության տրամադրում:
Միջին փաթեթ 45 000 դրամ,
- 6 տեսական սեմինարներներ, շաբաթը 2 անգամ, օրը 3 ժամ
- 2 գործնական հանդիպում մասնակցի հետ,
- գործնական արդյունքների ստուգում ու խորհրդատվություն
Ստանդարտ փաթեթ, 35 000 դրամ,
- տեսական 6 հանդիպում
- գործնական առաջադրանքների հանձնարարում և արդյունքների օնլայն ստուգում։
Չոր մարքեթինգի առաջին դասը բաց է, ապրիլի 4-ին 19:00:
