Digital music (Innovation in music)
Շատ հաճախ նորամուծությունները երաժշտության ոլորտում դժվարությամբ են ընդունվում, սակայն երբեմն էլ նորամուծությունները պարզապես անհրաժեշտություն են դառնում։
Այսպիսի մի նորամուծություն հեղինակ է դարձել Հայաստանի վաստակավոր արտիստ, ճանաչված և սիրված երաժիշտ Արա Գևորգյանը։ Նա ստեղծել է մի նոր գործիք ՝ բաս քանոնը, որը նորամուծություն է երաժշտության ոլորտում։
Մարտի 11-ին, 17։00-ին Մերգելյան ակումբում կհյուրընկալենք հայ երաաժիշտ և երգահան Արա Գևորգյանին, ով կխոսի թվային երաժշտությունից և երաժշտության ոլորտում կատարված նորամուծություններից։
Մուտքն ազատ է։ Մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվել, քանի որ տեղերը սահմանափակ են:
Հ. Գ. Ցանկանում ենք նաև նախապես զգուշացնել, որ անվտանգության նկատառումներից ելնելով` TSD գործարան մուտքը բջջային հեռախոսներով արգելվում է:։ Անհրաժեշտ է պահակակետում հանձնել հեռախոսները և ետ ստանալ հանդիպման ավարտին։ Շնորհակալություն ըմբռնումով մոտենալու համար։
