Համերգ
«Հարգե՛ք հավասարությունը» - Աննա Թաթոսյան
Մարտի 11-ին՝ ժամը 19:00-ին, Նարեկացի Արվեստի Միությունում տեղի կունենա Աննա Թաթոսյանի` «Հարգե՛ք հավասարությունը» խորագրով մենահամերգը՝ նվիրված կանանց և տղամարդկանց միջև անհավասարության կասեցմանը:
Համերգային երեկոն նպատակ ունի ևս մեկ անգամ բարձրաձայնել կանանց և տղամարդկանց հավասարության կարևորությունը, ինչպես նաև իրազեկ դարձնել մարդկանց «Հասարակական կյանքում կանանց և տղամարդկանց հավասարության եվրոպական խարտիա»-ի մասին։
Նարեկացի Արվեստի Միությունը և Աննա Թաթոսյանը սիրով սպասում են բոլորին՝ աջակցելու այս կարևոր նախաձեռնությանը:
Կհնչեն Ֆրանց Շուբերտի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ռոմանոս Մելիքյանի, Էդուարդ Աբրահամյանի և Կոմիտասի ստեղծագործություններից:
Մուտքն ազատ է:
