Համերգ
Վոկալ երաժշտության երեկո
Մարտի 16-ին՝ ժամը 19:00-ին, Նարեկացի Արվեստի Միությունում տեղի կունենա վոկալ երաժշտության երեկո՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուսաննա Մարտիրոսյանի ուսանողների մասնակցությամբ:
Կհնչեն հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններ:
Սպասում ենք դասական երգեցողության բոլոր սիրահարներին Նարեկացի Արվեստի Միությունում:
Մուտքն ազատ է:
