Հաջողության ստրատեգիաներ.Ցանկությունների և նպատակների իրականացման տեխնոլոգիան
Մեր բարօրությունն ու երջանկությունն ուղղակիորեն կախված են մեր ցանկությունների և նպատակների իրականացումից: Ցանկացած մարդ շատ մեծ պոտենցիալ ունի, ունի բոլոր պահանջվող նախադրյալները, որպեսզի իր ցանկացած, նույնիկ ամենահավակնոտ, ամենամասշտաբային նպատակներն իրականություն դարձնի:
Մյուս կողմից, հայտնի է, որ մեր ցանկությունները/նպատակները 10 դեպքից 9-ում չեն իրականանում: Ինչո՞ւ է այդպես լինում: Իսկ ի՞նչ պետք է անել, որ մեր նպատակներն ու ցանկություններն իրականանան: Ինչպե՞ս ազատվել հորինովի ցանկություններից/ նպատակներից և իրականացնել այն, ինչն իսկապես մեզ կերջանկացնի: Ինչպե՞ս ընտրել նպատակները, ի՞նչ չափանիշներով: Քանի՞ նպատակ դնել իր առջև: Ինչպե՞ս ձևակերպել նպատակները: Ի՞նչ անհրաժեշտ պայմաններ պետք է ապահովել և ինչպե՞ս, որպեսզի նպատակները սկսեն իրականանալ ավտոպիլոտի ռեժիմով:
Հրաչյա Ամիրյան դասախոսությունը հենց այս հարցերի մասին է: Հանդիպում ենք Մարտի 17-ին՝ 19:00-ին, LOFT-ի անփոփոխ հասցեում՝ Մոսկովյան 3:
Մուտքավճար՝ 1500 դրամ:
