Կինոդիտում. Հինգերորդ տարրը / Movie Screening. The Fifth Element
ԷՕՆցինե՛ր, գիտե՞ք, թե ում ծնունդն է մարտի 18-ին: Ֆրանսիացի ռեժիսոր, «Լեոն» և «Լյուսի», «Տաքսի» ֆիլմերի հեղինակ, պարզապես տաղանդավոր մարդ Լյուկ Բեսսոնի:
Իսկ գիտե՞ք, ինչ ենք անելու ԷՕՆում այդ օրը: Հավաքվելու ենք ժամը 19:30-ին և միասին դիտելու ենք նրա գլուխգործոցներից մեկը՝ «Հինգերորդ տարրը»:
Յուրաքանչյուր հինգ հազար տարին մեկ աշխարհների միջև բացվում են դարպասները և մութ ուժերը փորձում են խախտել տիրող ներդաշնակությունը: Յուրաքանչյուր հինգ հազար տարին մեկ աշխարհին հերոս է հարկավոր, ով կարող է դիմակայել այդ չարիքին: 23-րդ դար: Նյու Յորքի բնակիչ, տաքսու վարորդ Կորբեն Դալլասը պետք է լուծի մարդկության փրկության հարցը:
Երկիր մոլորակի ուղղությամբ շարժվում է չարիքը՝ շիկացած զանգվածի տեսքով, օժտված ինտելեկտով: Հաղթել նրան կարելի է միայն միավորելով չորս տարրերը՝ հող, ջուր, օդ և կրակ և դրանց ավելացնելով առեղծվածային հինգերորդ տարրը:
Տևողություն՝ 126 րոպե
Լեզու՝ անգլերեն, ռուսերեն ենթագրերով կամ ռուսերեն, անգլերեն ենթագրերով
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք և փոփ-քորն)
Guess whose birthday is on March 18th. Director of such famous movies as Léon, Lucy, Taxi, talented filmmaker, Luc Besson. And to celebrate his birthday we are going to watch one of his masterpieces, The Fifth Element.
Every 5,000 years the doors between dimensions open and dark forces aim to disrupt the existing harmony. Every 5,000 years the universe needs a hero to resist the evil. 23rd century. New York. A cab driver Korben Dallas must solve the global problem - the salvation of the human race.
The evil in the form of huge mass of molten lava and flame, endowed with intelligence, is coming to Earth. It can only be defeated by bringing together the four elements: earth, water, air and fire, and adding to them a mysterious fifth element.
Duration: 126 min
Language: English with Russian subtitiles or Russian with English subtitles
Entrance: 1000 AMD (including tea, coffee, cookies, pop-corn)
