FairWind & Nemra for Gyumri
1988 թվականի Սպիտակի երկրաշարժը ավերեց Հայաստանի ամենահին ու մշակութային կենտրոն հանդիսացող Գյումրի քաղաքը՝ թողնելով միայն ավերակներ, 25.000 զոհ և ավելի քան 500.000 անօթևան: Այժմ 27 տարի է անցել, բայց Գյումրիում դեռ կան 4000 անօթևան ընտանիքներ, որոնք ապրում են ծայրահեղ պայմաններում:
Եվ մենք՝ FairWind և Nemra խմբի անդամները, լինելով ռոք երաժիշտներ և կարողանալով մեր շուրջը համախմբել երկրի բնակչության լավագույն ու որակով շերտերից մեկը, որոշեցինք միանալ Գյումրեցի երիտասարդների այս կարևորագույն նախաձեռնությանը՝ Գյումրում անմարդկային ծայրահեղ պայմաններում ապրող մարդկանց համար 13 բնակարան գնելու անչափ բարդ, բայց իրագործելի նախագծին և կազմակերպել բարեգործական համերգ՝ սատարելով մեր եղբարյներին ու քույրերին Գյումրիում:
Մուտքավճարը 1000 դրամ: Գումարը ամբողջությամբ ուղղվելու է վերոնշյալ խնդրի լուծմանը: Ինչպես նաև այդտեղ կլինի նվիրատվության արկղ, որի մեջ ցանկության դեպքում կարող եք հավելյալ գումար գցել։
