Մտածողության ազդեցությունը կյանքի ընթացքի վրա
Մտքերը, մտածողությունը և տարբեր իրավիճակներում մտքերը ճիշտ ուղղորդելը կարևոր դեր են խաղում մեր կյանքում: Մտքերը ստեղծում են մեր տրամադրությունը, օգնում հասնել հաջողությունների, նաև ձախողումների պատճառ են դառնում:
Միացե՛ք մեզ զրուցելու մտքերի, մտածելակերպի և նրանց ազդեցության մասին մեր կյանքում: Կլինեն հետաքրքիր հարցեր և վարժություններ, որոնք կօգնեն ձեզ տեղում տեսնել ձեր մտքերի հոսքը և դրանց ազդեցությունը ձեր վարքի վրա:
Կանանց միամսյակին ընդառաջ հանդիպումը անցկացվում է Կանանց աջակցման կենտրոնի հետ համատեղ, որը ստեղծվել է որպես ապահով միջավայր, որտեղ ընտանեկան բռնության ենթարկված կանայք կարող են ստանալ աջակցություն և կարեկցանք, ինչպես նաև պրակտիկ գիտելիքներ և նրանց ինքնագնահատականի ու ինքնավստահության բարձրացմանը նպաստող խորհրդատվություններ: Կենտրոնը ձգտում է փոխել կանանց դերը հասարակության մեջ: Կենտրոնը ունի թեժ գիծ և ապահով տուն։ Տրամադրում է նաև իրավաբանական և հոգեբանական խորհրդատվություններ, դասընթացներ է կազմակերպում տարբեր թեմաներով, նաև իրականացնում է հասարակության իրազեկման բարձրացմանն ուղղված ակցիաներ:
Հանդիպումը կվարի Արշալույս Մուշկամբարյանը: Արշալույսը կոնֆլիկտաբան է և ոչ վերբալ հաղորդակցության մասնագետ, հոգեբան: Դասավանդում է և թրեյնինգներ է վարում Հայաստանում և արտերկրում: Հոդվածների հեղինակ է և վերջերս տպագրել է «Դրական մտքեր» գիրքը: Կներկայացվի նաև գիրքը, որը հնարավոր կլինի գնել տեղում: Գրքի հասույթի կեսը նվիրաբերվելու է Կանանց աջակցման կենտրոնին։
Ուրախ կլինենք տեսնել ձեզ հանդիպմանը:
Մուտքն ազատ է:
