Այլ
Հանդիպում բանաստեղծ Վահե Արսենի հետ
Մուղդուսյան արվեստի կենտրոնը մարտի 21-ին՝ 19.00-ին, հրավիրում է միասին նշելու Պոեզիայի միջազգային օրը: Այդ օրը կհյուրընկալենք բանաստեղծ Վահե Արսենին, ով կկարդա իր անտիպ բանաստեղծություններից, տեղի կունենա նաև քննարկում: Վերջում նախատեսում ենք գինու հյուրասիրություն, իսկ հյուրին՝ խիստ նկարչական անակնկալ:
Հարգելի ընթերցասերներ, ձեր մասնակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է զանգահարել մեզ մինչև մարտի 20-ը:
Սիրով Մուղդուսյան արվեստի կենտրոն:
