«Բիզնես հանդիպում թեյի շուրջ» Սմբատ Նասիբյանի հետ
Մարտի 25-ին ժամը 15:00-ին El Sky Bar-ում տեղի կունենա «Բիզնես հանդիպում թեյի շուրջ» ձևաչափով հերթական միջոցառումը: Հանդիպման պատվավոր հյուրն է լինելու «Կոնվերսբանկ» ՓԲԸ հիմնադիր, տնտեսագետ Սմբատ Նասիբյանը: Հանդիպմանը կարող են մասնակցել ինչպես բիզնես ոլորտով հետաքրքրված ուսանողներ, այնպես էլ սկսնակ և գործող բիզնեսմեններ: Սմբատ Նասիբյանը անմիջական և ջերմ միջավայրում կկիսվի իր հաջողության գաղտնիքներով, փորձով և խորհուրդներով:
Կենսագրությունը՝ Սմբատ Նասիբյանը ծնվել է 1965 թվականի մարտի 26-ին Երևանում:
Ավարտել է Հ.Պարոնյանի անվան թիվ 59 միջնակարգ դպրոցը:
1982-1987թթ. սովորել է Երեւանի պետական ժողովրդական տնտեսության համալսարանում:
1985-1988թթ. աշխատել է հայկական ԽՍՀ տրանսպորտի նախարարությանը կից կառավարման ավտոմատացման համակարգերի ինստիտուտում՝ որպես ավագ տնտեսագետ:
1988-1991թթ. աշխատել է «Промстройбанк» ընկերության հայկական մասնաճուղում՝ որպես ավագ տնտեսագետ:
1991-1993թթ. աշխատել է «Промстройбанк » ընկերության Հայաստանի «Քիմիկ» մասնաճյուղի կառավարիչի տեղակալ:
1992-1994թթ. համատեղության կարգով հանդիսացել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի փորձագետ:
1993թ. ՀՀ դրամաշրջանառության կարգավորման հանձնաժողովի աշխատանքային խմբի անդամ:
1993-1994թթ.՝ «Արդշինբանկ» ՓԲԸ ժամանակավոր վարչակազմի ղեկավար: ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն ՀՀ Կենտրոնական Բանկի խորհրդի անդամ:
1994-2007թթ.՝ «Կոնվերսբանկ» ՓԲԸ ընկերության հիմնադիր, բաժնետեր և խորհրդի նախագահ:
1999թ. Հայաստանի բանկերի միության կողմից ճանաչվել է լավագույն բանկիր:
2005-2006թթ.՝ «Հայփոստ» ընկերության կառավարումը իրականացնող «Conversinvest» ընկերության սեփականատեր:
2001 թվականից մինչ օրս հանդիսանում է «Ուլիս» ՓԲԸ խորհրդի նախագահ:
2009թ. հանդիսանում է «LusanGMBH» ընկերության հիմնադիր բաժնետեր:
2014 թվականից հանդիսանում է լյուքսեմբուրգյան «AMGMS.a.r.l.» ընկերության բաժնետեր:
______________________________________________________
Հանդիպման մուտքն անվճար է:
Մասնակցության համար նախապես գրանցվել:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել մեզ:
