Դասախոսություն - Ինչպես պաշտպանել մեր հեղինակային իրավունքը
Հարգելի ընկերներ, մարտի18-ին ժամը 18:00-ին Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամի նախաձեռնությամբ հրավիրում ենք Ձեզ դասախոսության՝ «Ինչպե՞ս պաշտպանել մեր հեղինակային իրավունքը» թեմայով, զեկուցումներով հանդես կգան «Հայ հեղինակ» ՀԿ-ի գլխավոր տնօրեն Սուսաննա Ներսիսյանը և «ԼեգալԼաբ» իրավաբանական ընկերության համահիմնադիր, բաժնետեր Նարեկ Աշուղաթոյանն ու իրավաբան Սաթենիկ Նուբարյանը:
Զեկուցումների առանցքային շեշտադրումներն են.
-Հեղինակային իրավունքի ծագման խնդիրները և պատմությունը
-Հայաստանի Հանրապետությունում հեղինակային իրավունքի գրանցման կարգը
-Հեղինակային իրավունքի պրակտիկ կիրարկումը (մասնավորապես դեկորատիվ կիրառական արվեստի ստեղծագործությունների պաշտպանության խնդիրները մեր տարածաշրջանում)
-Ի՞նչ է հեղինակային իրավունքը, ինչո՞վ է այն տարբերվում արդյունաբերական սեփականությունից (ապրանքային նշաններ, գյուտեր, օգտակար մոդելներ և այլն)
-Ո՞ր ստեղծագործություններն են պաշտպանվում հեղինակային իրավունքով
-Որո՞նք են հեղինակային իրավունքի ծագման հիմքերը
Որո՞նք են հեղինակի իրավունքները (գույքային և անձական ոչ գույքային)
-Որո՞նք են հեղինակային իրավունքների պաշտպանության՝ օրենսդրությամբ սահմանված միջոցները:
Դասախոսությունը վճարովի է, անձը՝ 2000 դրամ:
Մասնակցությունը հաստատել զանգով:
Հանդիպում ենք «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցում՝ Այգեձոր 53/2 հասցեով:
