Հեքիաթներ ճամպրուկից. «Կարմիր գլխարկը»
Օլօլօ/ Ololo շարժական տիկնիկային թատրոնը եւ ՏաՏան շարունակում են ներկայացնել «Հեքիաթներ ճամպրուկից» շարքը: Այս կախարդական ճամպրուկը եղել է աշխարհի գրեթե բոլոր անկյուններում ու ձեզ համար բազմաթիվ հեքիաթներ է բերել: Բավական է բացել այն, ասել կախարդական խոսքերը եւ հեքիաթները իրենք իրենց դուրս կսողան ճամպրուկից:
Վերջապես, բազմաթիվ մայրիկների խնդրանքով այս անգամ կվայելենք Շառլ Պերոյի «Կարմիր գլխարկը»: Գլխարկի գույնը կարևոր է: Գայլի հետ զգույշ խոսելը կամ չխոսելը նույնպես կարևոր է: Մի խոսքով միասին կբացահայտնեք, թե ինչն է կարևոր, ինչը՝ չէ: Նախագիծը ինտերակտիվ է, երեխաները կմասնակցեն հեքիաթի ստեղծմանը եւ զարգացմանը, իրենք կպատրաստեն հեքիաթի հերոսներին, կօգնեն հաղթահարել դժվարությունները, կերգեն հերոսների հետ:
Հեքիաթ-ներկայացումը նախատեսված է 2-10 տարեկան երեխաների համար իրենց ծնողների հետ միասին: Մեծահասակների համար մուտքն արժե 2000դրամ, իսկ երեխաների համար` 1000: Եթե երեխան մասնակցում է առանց ծնողի, մուտքը 2000դրամ է:
Մեր հասցեն` Բուզանդի 43 կամ Մաշտոցի այգի (Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ):
Կհանդիպենք շաբաթ` մարտի 19-ին, ժամը` 17:00-ին
