Բիզնեսի կործանման 10 սկզբունք կամ ինչպե՞ս կործանել ծաղկուն բիզնեսը
Եթե զբաղվում եք ձեռներեցությամբ կամ ծրագրավորում եք զբաղվել, ապա բիզնեսի սննկացման սկզբունքների մասին այս սեմինարը Ձեզ համար է:
• Ինչպե՞ս կործանել բիզնեսը հենց գաղափարի ձևավորման սկզբում,
• Ինչպե՞ս կառավարել բիզնեսը, որպեսզի արագ սննկանա,
• Ինչպե՞ս կազմակերպել վաճառքները բիզնեսն արագ կործանելու համար,
• Ինչպե՞ս ընտրել անարդյունավետ աշխատող կադրերի,
• Ինչպե՞ս ներդրումներ անել սննկանալու համար և այլն:
Սեմինարը վարում են «Չոր մարքեթինգ» կուրսի հեղինակ, gg-ի օպերացիոն գծով տնօրեն Վահրամ Միրաքյանը և Գրիգոր Առաքելյանը` «Ռազմավարական բիզնես» կրթական և խորհրդատվական կենտրոնի համահիմնադիր, «Բիզնեսի և հաջողության անձնային աճի թրեյներ», «Զարթուցիչ» հաջողակ և գործարար մարդկանց ակումբի ղեկավար, «Առաքելյան Partners Consulting»-ի համահիմնադիր:
Սեմինարը կլինի մարտի 23-ին՝ չորեքշաբթի, 19:00-ին:
Սեմինարի արժեքը՝ 1800 դրամ։
