Աշխատանքի հնարավորություն «Teach for Armenia»-ի հետ
Իսկ դու գիտե՞ս, որ Հայաստանի մարզերում կան դպրոցներ, որտեղ որոշ առարկաներ տարիներ շարունակ չեն դասավանդվում, քանի որ դպրոցը չունի համապատասխան մասնագետ։ Կամ որ Հայաստանում 4 աշակերտից մեկը չի ավարտում անգամ ավագ դպրոցը։
Այժմ Դու ունես հնարավորություն կերտելու քո կարիերան, դառնալու կայացած մասնագետ, փայլուն առաջնորդական հմտություններով ուսուցիչ՝ միևնույն ժամանակ նպաստելով վերոնշյալ խնդիրների լուծմանը։
«Կրթություն Հայաստան»-ը հավաքագրում և վերապատրաստում է քեզ պես համալսարանների շրջանավարտների որպես ուսուցիչներ և այնուհետև գործուղում վերջիններիս Հայաստանի մարզային դպրոցներ, որտեղ կա նրանց մասնագիտությամբ ուսուցչի կարիք։ Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ պարտադիր չէ մասնակիցը մասնագիտությամբ լինի մանկավարժ, միայն հարկավոր է դասավանդելու և Հայաստանի զարգացմանը նպաստելու ցանկություն: Մյուս խնդիրները, ինչպիսիք են Ձեր վերապատրաստումը և տեղավորումը մարզային դպրոցներում կլուծի ծրագիրը։
Եթե ուզում ես զբաղվել իմաստալից գործով և հավատում ես, որ ամեն երեխա պետք է ունենա լավ կրթություն ստանալու հնարավորություն, ապա միացի՛ր մեզ Մարտի 24-ին՝ ժամը 19։00-ին։ «Կրթություն Հայաստան»-ի հավաքագրման և ընտրության տնօրեն Թենի Ավագյանը կներկայացնի ծրագիրը և կպատասխանի քո բոլոր հարցերին։ Սիրով սպասում ենք Քեզ։
Մուտքը՝ ազատ
Գրանցման համար զանգահարեք մեզ:
__________________________________________
Did you know that there are schools in Armenian regions that have not had teachers in specific subjects for years? Or that 1 in 4 students in Armenia does not graduate from high school?
What if we told you that you could advance your career, become an aspiring professional, a teacher with outstanding leadership skills while at the same time contributing to the solution of these problems?
Teach For Armenia is recruiting and training recent graduates like you, and helping you become transformational leaders in the classroom and beyond, we aim to bring the best resources to the communities that need them the most. It is important for you to know that you do not have to have a degree in teaching prior to applying to the program, all you need is the desire to teach and shape a nation, we will take care of the rest.
If you want to build a meaningful career and believe that every child deserves to have access to quality education, come join us on March 24, 7 pm. TenyAvakian, Director of Recruitment and Selection will present the Fellowship and answer all your questions. Looking forward to meeting you.
Entrance is free.
For registration call սs.
