Ճարտարապետական սեմինար. Այգին Քաղաքային Միջավայրում
Երբևէ մտածել եք՝ ինչպե՞ս են ստեղծվում այգիները: Ո՞վ է դրանք նախագծում, ու՞մ գաղափարն է դա, ո՞վ է դրանք իրականացնում: Ի՞նչ փուլերով է անցնում կառուցումը: Մարտի 24-ին ժամը 19:30-ին, ԷՕՆը հրավիրում է ծանոթանալու ճարտարապետ Գրիգոր Բաբաջանյանի Նոր-Նորքի Թաթուլ Կրպեյանի անվան նորակառույց զբոսայգու հետ:
Գրիգորը կկիսվի մեզ հետ այգիների նախագծման գիտելիքներով. կկատարենք պատմական ակնարկ, կծանոթանանք այգիների տիպերին և կքննարկենք այգիների նախագծման նոր սկզբունքի առաջացումը (Չարլզ Ջենքսի ստեղծագործության հիման վրա): Այնուհետև կուսումնասիրենք այգիների նախագծման փորձը Հայաստանում:
Գրիգորը դասավանդում է ՃՇՀԱՀ-ում, հեղինակում է մի շարք Երևանյան կառույցներ, տպագրել է աշխատություն բնակելի շենքերի վերափոխման մասին և այլն:
Մուտքը՝ 1,000 ՀՀ դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք):
Լեզուն՝ հայերեն:
