Արտ-Թերապիայի ուսուցողական թրեյնինգ
Տիկնայք և Պարոնայք "Մադաթյան" հոգեբանական կենտրոնը կազմակերպում է Արտ-Թերապիա ուսուցողական թրեյնինգը, որն ուղղակիորեն համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին և հաստատված է լրջագույն հոգեթերապեվտիկ լիգաների կողմի:
Թրեյնինգի աշխատանքային լեզուն է՝ հայերենը:
Թրեյնինգի տևողությունն է՝ 48 ԺԱՄ: Այն ձգվելու է 2 ամիս:
Թրեյնինգի ընդհանուր արժեքն է 150 000 դրամ, որի մեջ ներառվում են Արտ-Թերապիայի համար նախատեսած բոլոր պարագաները, գոգնոցներ և այլն (բացի թրեյնինգի այս վճարից, Ձեզ համար այլ ծախսեր նախատեսված չեն): Վճարումը կատարվելու է մաս-մաս՝ սովորաբար առաջին կեսը՝ առաջին շաբաթվա ընթացքում, իսկ մյուս կեսը՝ առաջին վճարումից մեկ ամիս անց,սակայն Դուք կարող եք առաջարկել Ձեզ հարմար վճարման տարբերակը, որ անպայման կքննարկվի:
Դասընթացներն ընթանալու են շաբաթական երկու հանդիպումով, երեկոյան ժամերին՝ նախնական պատկերացնում ենք երկուշաբթի և չորեքշաբթի օրերի 18:30-ը, սակայն օրը և ժամը կփոխվի խմբի անդամների առաջարկով:
Հանդիպումները տևելու են 3 ժամ, ներառած 10-15 րոպե կոֆե-բրեյքը:
Խմբում տեղերը սահմանափակ են՝ գրանցվելու և մասնակցելու են միայն առաջին 8 դիմողները:
Թրեյնինգը վարում է արհեստավարժ ԱՐՏ-ԹԵՐԱՊԵՎՏ, Արտ-Թերապիայի Արևելաուկրաինական ասոցիացիայի անդամ, Համառուսական Արհեստավարժ Հոգեթերապեւտների Լիգայի Իրական անդամ "ՄԱԴԱԹՅԱՆ" հոգեբանական կենտրոնի հոգեբան՝ Տաթև Նահապետի Նահապետյանը:
Թրեյնինգը տեղի է ունենալու "ՄԱԴԱԹՅԱՆ" հոգեբանական կենտրոնում՝ Վաղարշ Վաղարշյան 26 հասցեում:
Թրեյնինգի ավարտին տրվելու է միջազգային չափանիշներին համապատասխան որակավորման սերտիֆիկատ՝ հաստատված
- Հոգեթերապիայի Եվրոպական ասոցիացիայի
- Հոգեթերապիայի Ասիական ֆեդերացիայի
- Հոգեթերապիայի Համաշխարհային խորհրդի
- Ռուսաստանի դաշնության արհեստավարժ հոգեթերապեւտների լիգայի և
- "ՄԱԴԱԹՅԱՆ" հոգեբանական կենտրոնի կողմից:
Թրեյնինգին կարող են մասնակցել հոգեբաններ, մանկավարժներ, հատուկ հոգեբաններ, ուսանողներ հոգեբանա-մանկավարժական ոլորտից և բոլոր նրանք, ովքեր ցանկանում են իրենց պրակտիկայում օգտագործել Արտ-Թերապևտիկ տեխնիկաները:
