Այլ
Հանդիպում "Дом, в котором…" գրքի հեղինակ Մարիամ Պետրոսյանի հետ
Ապրիլի 9-ին ժամը 19:00-ին «Բյուրոկրատ» գրախանութում կկայանա հանդիպում “Дом в котором…” («Տունը, որտեղ…») գրքի հեղինակ Մարիամ Պետրոսյանի հետ:
«Տունը, որտեղ...»-ը հեղինակի առաջին գիրքն է, որի վրա աշխատել է շուրջ տասնութ տարի՝ 1991 թ.-ից մինչև գրքի հրատարակումը՝ 2009 թ.:
Գիրքը 2009 թվականին արժանացել է «Русская премия» գրական մրցույթի մրցանակին «Մեծ արձակ» անվանակարգում»: 2010-ին նույն գիրքն առաջադրվել է «Русский Букер» հեղինակավոր գրական մրցույթում և հայտնվել եզրափակիչ փուլում:
«Տունը, որտեղ...»-ը հիանալի ստեղծագործություն է, և, հնարավոր է, դուռն է դեպի այն նոր գրականություն, որին բոլորը սպասում էին»,- Դմիտրի Բիկով
