Նեյրոմարքեթինգ։ Մարքեթինգային հետազոտությունների նորագույն տեխնոլոգիաները
Սա ժամանակակից նեյրոգիտությունների և մարքեթինգի համատեղումն է։ Նեյրոմարքեթինգը տալիս է այնպիսի հարցերի պատասխաններ, որոնք մինչ այս մարքեթինգի մասնագետների համար անհասանելի էին։
Նեյրոմարքեթինգն ուսումնասիրում է, թե ինչպես է մարդու ուղեղն արձագանքում արտաքին այս կամ այն ազդակին և դրա միջոցով օպտիմիզացնում է մարքեթինգային միջոցառումները։
Այս խնդիրներին բախվում են բոլոր մարքեթինգի մասնագետները․
- Կանխատեսումներ անելու դժվարությունը․ երբ վստահ չես, որ կոնկրետ արշավը կունենա դրական արդյունք
- Դրանց մոտավորությունը․ երբ արդյունավետությունը չափվում է շատ մոտավոր կերպով
- Ուսումնասիրությունների կատարման սահմանափակ և ոչ արդյունավետ գործիքները
- Հաճախորդի հոգեբանությունը և վարքագիծը հասկանալու բարդությունը
Վերջին տասնամյակի նեյրոհետազոտությունները ցույց են տվել, որ մինչ այդ մարքեթինգի մասնագետները խիստ սխալ կարծիք ունեին հաճախորդների վարքագծի և գնման որոշման կայացման մասին։ Նեյրոմարքեթինգը հենց եկել է լրացնելու այդ բացը։
Ու՞մ համար է այս թրեյնինգը․
+ Մարքեթինգի մասնագետների, ովքեր ցանկանում են վարպետանալ իրենց գործում
+ Մարքեթինգի ղեկավարների, ովքեր ցանկանում են բարձրացնել իրենց աշխատանքի արդյունավետությունը
+ Բիզնեսի սեփականատերերի, ովքեր իրենք են զբաղվում իրենց մարքեթինգով։
Թրեյնինգն անցկացնում է Անի Կյուրեղյանը
+ Մարքեթինգի մասնագետ՝ ավելի քան 10 տարվա պրակտիկ փորձով
+ MBA - Մարքեթինգ և Մենեջմենթ մասնագիտացմամբ
+ PhD թեկնածու - Եվրասիա Միջազգային Համալսարանում
Թրեյնինգի արժեքը 93,700 դրամ է։
Մինչև մարտի 25-ը գրանցվելու դեպքում կգործի -20,000 դրամ զեղչ։
+
Խմբային մասնակցության դեպքում՝ ևս 10% զեղչ (84,300)
Մեր հավատարիմ հաճախորդների համար՝ 15% զեղչ (79,700)
Տեղերը սահմանափակ են․ մասնակիցների առավելագույն քանակը 10-ն է։
Թրեյնինգի մասնակիցները հենց թրեյնինգի ընթացքում թրեյների հետ միասին "նեյրո" վերլուծության կենթարկեն իրենց ընթացիկ գովազային արշավները կամ բրենդը։
Թրեյնինգը կմեկնարկի մարտի 30-ին։ Հանդիպում ենք չորեքշաբթի և շաբաթ օրերին, Պուշկինի 21 հասցեում (Պուշկին-Տերյան խաչմերուկ)
